Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում պահակը գտել է 5 օրական երեխայի

Մայիսի 8-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում մի քանի օրական երեխա է հայտնաբերվել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված եկեղեցու այգեպանը աշխատանքներ կատարելու ժամանակ եկեղեցու այգում հայտնաբերել է նորածին երեխայի, ինչի մասին հայտնել է իր ծանոթ, Երևանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ.-ին, որը երեխային տարել է իր տուն, խնամել:

Ոստիկաններն այնուհետև մեկնել են Մարիամ Հ.-ի տուն, որտեղ էլ հայտնաբերել են 5 օրական երեխայի ու նրան տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիային քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ երեխայի ծնողին հայտնաբերելու ուղղությամբ:

Latest

Հրապարակվել է Ռաիսիի և Աբդոլլահիանի վերջին լուսանկարն՝ ուղղաթիռից
Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը
Հրազդան քաղաքում կրակոցներ են հնչել. քրեական հեղինակություն է կյանքից զրկվել
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է կյանքից զրկվել
«Opel Zafira»-ի սրահում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել․ վարորդը և ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բակերում կառուցվում են ֆուտբոլի դաշտեր, որոնք կահավորվելու են նստարաններով, աղբամաններով
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանական պատի դիմաց արվեստագետներն էլ պատ կազմեցին ու երգեցին «Երազի իմ երկիր հայրենի»-ն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա հակառակորդի թելադրանքը կատարելու մոտեցում է. Տիրան Խաչատրյանը` Տավուշում իրականացվող սահմանազատման մասին
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան