«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի երգչուհի Brunette-ը

«Հրապարակի» տեղեկություններով՝ «Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի երգչուհի Էլեն Երեմյանը, որը հայտնի է Brunette բեմական անվամբ։

Երգչուհին մրցույթին կներկայանա իր հեղինակային երգով: Ըստ մեր տեղեկությունների՝ երգը R&B ոճում է։ Մրցութային երգը կհրապարակվի փետրվարի վերջին։

Նշենք, որ Brunette-ը Project12 խմբի անդամ է, երգում է նույնանուն ակումբում։ Լայն հանրությանն առավել հայտնի դարձավ «Բաց կապուտ աչքերդ» հիթով։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2023»-ը տեղի կունենա մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին՝ Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում։

Latest

Կենդանակերպի 4 նշան, nրnնք 2025-ի դեկտեմբերին կկայացնեն իրենց կյանքի ամենակարևnր nրnշnւմը…
Կյանքից հեռացել է Նելլի Հակոբյանը
Փաշինյանի համար առաջնային հարցերն այս պահին. Մանրամասներ
Ինչ նամակ են ուղաչկել Թրամփին Վիգեն Էուլջեքյանի ազատ արձակման համար․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Գոռ Հակոբյանի և Հրուշ Մնոյանի ջերմ ընտանեկան ֆոտոշարքը․ դիտել
Կրակnցներ Սպիտակ տան մnտ. Ազգային գվարդիայի անդամներ են վիրավnրվել
Նշված հասցեներում լուս չի լինելու
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Աստղագուշակ նոյեմբերի 27-ի համար