ՖՈՏՈ. Զեյթուն վարչական շրջանը նորովի. ուշագրավ ցուցատախտակն ու հնդիկ ուսանողները

Հետաքրքիր նորարարություն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի կողմից. այն ոգեւորել է ոչ միայն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քաղաքացիներին, այլեւ՝ զբոսաշրջիկներին եւ Հայաստանում գտնվող օտարերկրացի ուսանողներին: Socialmedia.am-ի ձեռքի տակ է հայտնվել լուսանկար, որտեղ երեւում է, թե ինչպես են Հնդկաստանի քաղաքացիները լուսանկարվում վարչական շրջանը ներկայացնող լուսավառ ցուցատախտակի մոտ:

Մեզ հետ զրույցում հնդիկ ուսանողները, որոնք բնակվում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, հայտնեցին, որ ցուցատախտակի առկայությունը շատ կարեւոր հանգամանք է, քանի որ իրենց ընկերներն ու հարազատները հեշտությամբ են գտնում վարչական շրջանը, որտեղ իրենք բնակվում են. «Ձեռքի լավագույն նշանը ցույց է տալիս, որ լավագույն վարչական շրջաններից է, ինչի համար էլ մենք լուսանկարվեցինք եւ մեր լուսանկարը հանրայնացրեցինք»:

Իսկ ո՞ւմն է եղել ցուցատախտակ տեղադրելու գաղափարը եւ դրան ժամանակակից լուծում տալը: Այս հարցի պատասխանը ստանալու նպատակով դիմեցինք Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմ, որտեղից մեզ փոխանցեցին, որ գաղափարը վարչական շրջանի աշխատակազմինն է: Ավելին, աշխատակազամից տեղեկացրեցին, որ առաջիկայում հետաքրքիր նորարարարություններ եւս սպասվում են վարչական շրջանում:

Latest

Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը
Բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման​
Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար
Հանցավոր խումբ ստեղծելու և ծանր հանցագործություններ կատարելու կասկածանքով 5 անձ է ձերբակալվել
Կյանքով լի տղա էր մեր Տիգրանը. մահացած հայտնաբերված զինծառայողը Սևանից էր
«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ
Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման
Մինիվեն վատ ճանապարհների համար և էլեկտրական քրոսովեր՝ ամենագնաց անվադողերով. Toyota-ն կներկայացնի հինգ կոնցեպտ
Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ