ՎԻԴԵՈ. Ինձ հրավիրեցին ոստիկանություն. Դիանա Մալենկոն՝ աղմուկ հանած տեսանյութի մասին

Հաղորդավարուհի Դիանա Մալենկոն անդրադարձել է վերջերս համացանցում տարածված տեսանյութին, որտեղ նրան մեղադրում էին «Adjarabet»-ով խաբեություն իրականացնելու մեջ: Այնտեղ երևում էր, թե ինչպես է հաղորդավարուհի, դերասանուհի Դիանա Մալենկոն, որը վարում էր նշված խաղարկությունը, նախքան պտտվող թմբուկից խաղարկության որևէ մասնակցի տվյալ հանելը ձախ ձեռքը մոտեցնում զգեստին և ուղղում այն:

«Բոլորդ ինձ հարցնում էիք, ինչու՞ որևէ հերքում կամ բացատրություն չեմ տալիս «Աջարաբեթ» ի խաղարկության տարածված վիդեոյի հետ կապված: Հիմա տալիս եմ` արդեն փաստերով: Երբ ինձ հրավիրեցին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ,ես առաջինն էի, որ ուրախացա այդ առթիվ, որովհետև դա լավագույն տարբերակն էր ապացուցելու անմեղությունս:

Որոշակի իրավական գործողությունների արդյունքում, տեսաձայնագրության ամբողջական՝ խոշորացված պլանով ուսումնասիրությունից հետո, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունն արձանագրեց, որ «Աջարաբեթ»-ի խաղարկության ընթացքում որևէ կեղծիք տեղի չի ունեցել:
Նրանք, ովքեր անտեղի զրպարտեցին ինձ բարոյական տեսանկյունից սխալ էին և չտիրապետելով փաստերին անվայել արտահայտություններ հնչեցրեցին իմ հասցեին»

Latest

ՎԻԴԵՈ. Փաշինյանը շփոթել է օդանավը և վայրեջք կատարել ուրիշ քաղաքում
Մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, 135 երեխա և աշխատակիցներ տարհանվել են
Ինչպես 10-ամյա երեխան դարձավ դպրոցի «գլխացավանքը»
«ՎիվաՍել»-ի աշխատակիցը գործընկերոջ պարանnցը կտրել է բարև չտալու պատճառով
«Մոսկվայում Հայկ Սարգսյանի հետ եկած քրեական հեղինակությունը ձեռքը գցեց, թևիցս քաշեց հյուրանոցում». Ալեն Սիմոնյան
ՏԵՍԱՆՅՈւԹ. Տրանսպորտը էլ ավելի պետք է թանկանա. Ալեն Սիմոնյան
VIDEO. ԱԺ-ում կրկին տուրուդմփոց է
«Գառաժից չեն թողում կանդիցիաներ միացնեմ». վեճ Երեւանի ավտոբուսում
«Լավ եմ անում սաղիդ փուռն եմ տալիս». Ո՞վ է ապահովագրել Հայկ Սարգսյանին. «Իրավունք»