Հեռո’ւ մնացեք Վազգենից. Անդրանիկ Քոչարյանի կոշտ պատասխանը՝ Խաչատուր Սուքիասյանին

Անդրանիկ Քոչարյանը պատաախանել է Խաչատուր Սուքիասյանին։

Վազգեն սպարապետ, Վազգեն վարչապետ, Վազգեն գրող, Վազգեն հայ

Երկրի համար բարդ ժամանակահատվածում Վազգենն իր ուսերին վերցրեց հսկայական պատասխանատավություն ու Կարեն Դեմիրճյանի հետ փորձեց տեր կանգնել մեր պետականությանը, փորձեց երկիրը մաքրել շարունակական խառնակչություններից։ Եվ այս ուղղությամբ նրա կողմից թափված ջանքերը, փաստորեն, մինչև այժմ ոչ բոլորն են գիտակցել։

Վազգենի՝ հայրենիքին մշտապես տեր լինելու կերպարը, նրա մեծությունն ու յուրաքանչյուր քայլի ճշտությունը լավագույնս Հրանտ Մաթևոսյանն է նկարագրում։
Սիրելի Վազգեն, անշուշտ նախարար և իհարկե զորավար.

Տասը տարի առաջ երեսնամյա գրողի քո հասակին անպայման հասու էր գրողների մեր զորությունը՝ թե առաջնորդող կերպարը մենք ենք ստեղծում, թե Քրիստոսին ավետարանիչներն են ստեղծել և ոչ հակառակը, թե Մարզպետունին Մուրացանից ծնվեց և Վարդանը՝ Եղիշեից ու Դեմիրճյանից։
Վիթխարի առաքելություն գրողի ու գրականության համար, որ դու շրջանցեցիր, սիրելի Վազգեն. պատանյակիդ խանդը և գրողիդ փառասիրությունը քեզ չպահեցին մեր նոր Ավարայրի բլուրներին – մարտադաշտ իջեցրին և դու ինքդ քեզնից ստեղծեցիր մարտիկին ու զորավարին։ Այդպես չէր եղել, այդպես չի լինում, այդպես չի կարելի, դա առնվազն էգոիզմ է, այդպիսին լինել տրված է միայն եզակիներին։ Այդպես շատերս կուզենայինք, բայց կաշկանդյալ մեր շարքերից ոտք առաջինը դու փոխեցիր, և առասպելի հերոսականության մշուշը նյութականացավ Վազգեն Սարգսյանիդ կերպարանքով։
Նախանձելի տարիք և նախանձելի կերպար, սիրելի Վազգեն։

Անխաթար արիությունդ տասնամյակներ հետո քեզ, անշուշտ, թույլ է տալու ժամանակի բարձունքից դիտել հերոսացումի ու անկման մեր այս օրերը և համայնապատկերի բերել չմեռնող, հառնող ժողովրդի ջանքը, քանզի կարող գրիչներից, ապրող հոգիներից ոչ ոք ունեցավ քո խիզախությունը՝ տեսնել ու իմանալ այնքան շատ, որքան դու, սիրելի գրող, ընկեր գեներալ, պարոն նախարար։
Ցանկացած հայ Վազգենին պետք է ընկալի այնպես, ինչպես Հրանտն է նկարագրում։ Հրանտից հետո Վազգենի վերաբերյալ ցանկացած խոսք քիչ է, անտեղի ու ժամանակավրեպ։

Հեռու՛ մնացեք Վազգենի մասին անզգույշ մեկնաբանություններ անելուց, քանի որ նա այլևս վաղուց մերը չէ, նա հայրենիքին ու սերունդներին է պատկանում, իսկ նրա անքննելի կերպարը մեզ ու ապագա սերունդների համար պետք է հայրենասիրության ու նվիրումի ուղենիշ լինի ոչ միայն ռազմի դաշտում, այլև մեր երկրի վաղվա օրվա նկատմամբ հույսը վառ պահելու համար։

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կամազի վարորդը խմած է եղել, քշել է ոստիկանների վրա և մտել հրապարակ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանրապետության հրապարակը՝ հիմա
Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն արձագանքել է տարածված լուրերին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եռաշերտ ոստիկանական «պատ»՝ Կառավարության շենքի դիմաց
Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում պահակը գտել է 5 օրական երեխայի
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության բաժնի պետը որսորդական հրացանով կրակել է շան վրա․ բաժնի պետը տեղափոխվել է հիվանդանոց
Կոչ եմ անում Հայաստանի մշակույթի նվիրյալներին անհատական և խմբային կարգով սատարել Բագրատ Սրբազանի շարժումը․ Մշակույթի նախկին նախարար
ՖՈՏՈ․ Այլևս հնարավոր չէ հանդուրժել Փաշինյանին․ վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիք է բացվել
Ավտովթար՝ Տավուշի մարզում. 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց