Նախկին ոստիկանին մետրոյում բռնաբարել են

Մոսկվայի մետրոպոլիտենում բռնաբարել են ոստիկանության նախկին սպային։ Կասկածյալը ձերբակալված է։ Այս մասին հայտնում է КП-ն։ Ըստ հրապարակման, տուժածը 34-ամյա կին է, որը նախկինում ծառայել է իրավապահ համակարգում, ունի սպայի կոչում։

Մետրոյում, մեկ կայարանից մյուսը հասնելուց հետո մտել է զուգարան, որտեղ էլ նրա վրա հարձակվել է բռնություն գործադրողը։ Կինը դիմել է ոստիկանություն եւ տեսահսկող սարքերի օգնությամբ կարճ ժամանակ անց հայտնաբերվել է բռնություն գործադրողը, որը պարզվել է, որ Մոսկվայի 28-ամյա բնակիչ է։

Պարզվել է, որ նա հետեւել է զոհին։ Հարուցվել է քրեական գործ։ Քննության ընթացքում նաեւ հայտնի է դարձել, որ ենթադրյալ հանցագործն արդեն մեկ անգամ ձերբակալված եղել է բռնաբարության կասկածանքով, սակայն բաց են թողել բավարար ապացույցներ չլինելու պատճառով։ Չի բացառվում, որ նոր մոլագար է։

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մինի վրա մարդ ա տրաքել»․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիրանցում քաղաքացիները շրջափակեցին ռազմական ոստիկանության պահակակետը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Սիլիկյան նոր խճուղում պարեկները հայտնաբերել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում կյանքից զրկվել է
Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է
«Վեդիի ոստիկանության բաժնում եմ»․ Լևոն Քոչարյան
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ամառային զորակոչը
WhatsApp-ի ներսում առկա թվատախտակի շնորհիվ հնարավոր կլինի կատարել զանգը՝ առանց կոնտակտ ավելացնելու․ նոր գործառույթ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վերնաշապիկներին՝ «Ոչ մի թիզ». հատված՝ այսօրվա երթից