ՖՈՏՈ. Ինչ ճակատագիր ունեցավ պատերազմից հայտնի Արտյոմիկը

Այսօր՝ Մասյացոտն Թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս. Սարոյանի օրհնությամբ, Մասիս քաղաքի Սբ. Թադեոս եկեղեցու Հոգևոր հովիվ Տ. Մխիթար քահանա Ալոյանը այցելեց Արցախից տեղահանված մայր և որդի՝ Գոհար և Արտյոմ Առաքելյանների ընտանիք:

Տեր Հայրը կատարեց տնօրհնեքի արարողություն, այնուհետև զրույց ունեցավ նրանց հետ: Երկու տարեկան Արտյոմին հանրությունը կհիշի դեռևս 2020թ. Սեպտեմբեր 27-ին Հայոց Արցախ աշխարհի դեմ թուրք-ազրբեջանական պատերազմի օրերից՝ որպես «հայ զինվորի գտած փոքրիկը»:

Ըստ մամուլի հրապարակումների՝ մայրն ու որդին Քաշաթաղի շրջանի, Գետամեջ գյուղի վերջին բնակիչներն են եղել, որոնց հայ զինվորները հայտնաբերել և փրկել են, մինչ գյուղը կանցներ թշնամուն:

Արցախից դուրս գալուց հետո ընտանիքը հայտնվել էր Գորիս քաղաքում՝ անորոշ պայմաններում: Եվ միայն Մասիսի բնակիչ Գարիկ Ստեփանյանի հոգատարության և հետևողական ջանքերի շնորհիվ էր, որ Գոհար և Արտյոմ Առաքելյանները սույն թվականի մարտի 7-ից բնակություն հաստատեցին Մասիս քաղաքում: Ընտանիքի ողջ խնամքը այս պահին Գարիկն ու ընկերներն են հոգում:

Latest

հուլիսի 23-ից երթևեկության փոփոխություն՝ Սայաթ-Նովա պողոտայում
Մելիքգյուղում 25 և 20-ամյա եղբայրները գրտնակnվ uպանել են իրենց մորը. մանրամասները
Գների նոր ցանկ. 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի
11-ամյա Եվայի «Տատիկ-պապիկ»-ի նկարը, որը դպրոցի տնօրենը հեռացրել էր տաղավարից, գնվել է 1800 դոլարով
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Սուրենյան
VIDEO. Ծառուկյանի ձեռնաշղթաները քիչ էր մնում ընկնեին ձեռքից
Ոչ ոք չի կարող ջնջել այն հետքը, որն արդեն պատմություն է․ Գագիկ Ծառուկյանի դստեր հուզիչ գրառումը
Թույլ չեն տալիս կերակրել Ծառուկյանի կապարակնքված տարածքում մնացած մյուս կենդանիներին. Տոնոյան
ՎԻԴԵՈ. «Սիրտս կտոր-կտոր ա լինում». 222Lava