ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էս ձյաձյան ի՞նչ ա ուզում, հը՞». Ռոբերտ Քոչարյան

Երեկ Ծիծեռնակաբերդում իր «պինդ ներվերի» հաշվին մեր` որպես Hraparak.am-ի լրագրողի, համառությունը գնահատող Ռոբերտ Քոչարյանն ի վերջո տեղի տվեց մի պահ և որոշեց, որ ավելի լավ է` իր թոռնուհին պատասխանի մեր հարցերին, ոչ թե ինքը:

«Էս ձյաձյան ի՞նչ ա ուզում, հը՞»,-դիմելով իր թոռնուհուն` ասաց Քոչարյանը: Ապա առաջարկեց, որ իր թոռնիկներից մեկը պատասխանի մեր հարցերին:

«Ո՞վ ա ուզում հարցերին պատասխանի»,-հարցրեց նա իր թոռնիկներին:

Նկատեցինք, որ երեխաներին քաղաքականության մեջ խառնելը լավ օրինակ չէ:

Մեր այս խոսքերից հետո նա նորից դիմեց իր թոռներից մեկին. «Դու ուզո՞ւմ ես քաղաքականության մեջ մտնել»:

Քոչարյանը ևս մի քանի վայրկյան ստիպված եղավ դիմանալ մեր հարցերին, մինչև հասավ մեքենային, նա և կինը` Բելլա Քոչարյանը մեզ հաջողություն մաղթեցին, նստեցին մեքենան ու հեռացան:

Մանրամասն` տեսանյութում։

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եռաշերտ ոստիկանական «պատ»՝ Կառավարության շենքի դիմաց
Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում պահակը գտել է 5 օրական երեխայի
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության բաժնի պետը որսորդական հրացանով կրակել է շան վրա․ բաժնի պետը տեղափոխվել է հիվանդանոց
Կոչ եմ անում Հայաստանի մշակույթի նվիրյալներին անհատական և խմբային կարգով սատարել Բագրատ Սրբազանի շարժումը․ Մշակույթի նախկին նախարար
ՖՈՏՈ․ Այլևս հնարավոր չէ հանդուրժել Փաշինյանին․ վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիք է բացվել
Ավտովթար՝ Տավուշի մարզում. 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
ՖՈՏՈ. Ինչ են հյուրասիրել ԵԱՏՄ երկրների ղեկավարներին ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ
Ինչպե՞ս և ո՞ր երկրներից կարելի է քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Սա ոչ թե սահմանազատում է, այլ՝ կապիտուլացիա. ընդդիմադիրները ԱՄՆ դեսպանին