ՖՈՏՈ. Հուլիսից կգործի նոր Պարեկային համակարգը. նախատեսված է 320 հազար դրամ աշխատավարձ

ՀՀ կառավարությունը հայտնում է.

Այս տարվա հուլիսից Երևանում կգործարկվի նոր Պարեկային ծառայությունը։
​Կառավարության այսօրվա որոշմամբ հաստատվեց պարեկային ծառայողների նվազագույն հաշվարկային աշխատավարձերի չափերը։

Հավատարիմ մնալով դեռևս 2020 թ-ին Ծառայության սովորողների համար հայտարարված ընդունելության ժամանակ հրապարակված նվազագույն հաշվարկային աշխատավարձի խոստմանը՝ այս որոշմամբ սահմանվել է նվազագույն հաշվարկային 320 հազար դրամ (հարկված՝ 245 հազար դրամ) աշխատավարձը։

​Վարձատրության այս մոտեցումը միտված է ապահովելու նոր ստեղծվող ծառայության առջև դրված խնդիրների արդյունավետ լուծումը և նոր ծառայության գրավչության բարձրացումը։

​Քաղաքացուն օգնող, հասարակական կարգի պահպանությունն ապահովող և հանցավորությունը կանխարգելող պարեկային ստորաբաժանումների ծառայությունը նպաստելու է հանրության շրջանում օրինականության հաստատման ու պաշտպանվածության զգացողության աճին և ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացմանը:

Latest

Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
«Զանգեզուրի միջանցքի» բացումը կօգնի Հայաստանին հաղթահարել մեկուսացումը և լրացուցիչ եկամուտներ ստանալ տարանցման վճարներից․ Ամիրբեկով
Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ
Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ զրույց Բագրատ Սրբազանի հետ. Նազենի Հովհաննիսյանի հարցազրույցը
ՖՈՏՈ. Արվեստագետներից, շոուբիզնեսի ներկայացուցիչներից ովքեր են մինչ այժմ միացել Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին
Երևանում ավտոբուս է հրդեհվել
Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել
Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել