ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուղղակի գարշանք էի ապրում. Միքայել Համբարձումյանը՝ Եռաբլուրում կատարվածի մասին

News.am
ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը, ով այսօր` դեկտեմբերի 20-ին, ԱԱԾ բարձրաստիճան սպաների հետ այցելել է Եռաբլուր, լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեկ ամբողջ օրը հետեւել է Եռաբլուրում տեղի ունեցող իրադարձոություններին:

«Ես երեկ ամբողջ օրը դիտում էի, թե ինչ իրադարձություններ էին տեղի ունենում Եռաբլուրում եւ, անկեղծ ասած, ուղղակի գարշանք էի ապրում, շատ վատ էի զգում, որ հերթական անգամ մենք ծաղրուծանակի առարկա դարձանք ամբողջ աշխարհի առջեւ, որովհետեւ մարդիկ մոռանում են, թե որտեղ ենք մենք գտնվում: Իսկ մենք Եռաբլուրում ենք»,-ասաց նա:

Նշենք, որ երեկ առավոտից «Եռաբլուրում» հավաքված ազատամարտիկներն ու զոհվածների հարազատները կառավարության նախաձեռնած սգո երթը դիմավորեցին «Նիկոլ դավաճան, Նիկոլ թուրք» վանկարկումներով:

Փաշինյանն ամբողջ երթի ժամանակ շրջապատված էր անվտանգության աննախադեպ մեծ թվով աշխատակիցներով, իսկ երթի դիմացից գնում էին զրահապատ մեքենաներ: Մինչեւ երթը կհասներ «Եռաբլուր», պանթեոն բերվեցին մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ, այդ թվում` կարմիր բերետավորներ: առաջին անգամ կիրառվեց փամփուշտներից պաշտպանող ճամպրուկ և անձրևանոց:

Քաղաքացիներն ինչ-որ բաներ նետեցին նրա ուղղությամբ, ինչից հետո անվտանգության աշխատակիցները սկսեցին սև անձրևանոցներով ու ճամպրուկներով պաշտպանել նրան:

Փաշինյանի մուտքը Եռաբլուր արգելելու համար հավաքված քաղաքացիները, որոնց թվում կային նաև զոհերի հարազատներ, պատ էին կազմել՝ փորձելով թույլ չտալ Փաշինյանին առաջ շարժվել, սակայն ոստիկանները հրմշտելով հեռացրին նրանց Փաշինյանի ճանապարհից։

 

Latest

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն արձագանքել է տարածված լուրերին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եռաշերտ ոստիկանական «պատ»՝ Կառավարության շենքի դիմաց
Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում պահակը գտել է 5 օրական երեխայի
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության բաժնի պետը որսորդական հրացանով կրակել է շան վրա․ բաժնի պետը տեղափոխվել է հիվանդանոց
Կոչ եմ անում Հայաստանի մշակույթի նվիրյալներին անհատական և խմբային կարգով սատարել Բագրատ Սրբազանի շարժումը․ Մշակույթի նախկին նախարար
ՖՈՏՈ․ Այլևս հնարավոր չէ հանդուրժել Փաշինյանին․ վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիք է բացվել
Ավտովթար՝ Տավուշի մարզում. 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
ՖՈՏՈ. Ինչ են հյուրասիրել ԵԱՏՄ երկրների ղեկավարներին ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ
Ինչպե՞ս և ո՞ր երկրներից կարելի է քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին