«Ինչ-որ բացատրություն կա՞ սրան». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին են ուղարկել մի անձնագիր, որում անձնագրի տիրոջ ծննդավայրը նշված է՝ Ադրբեջան։
«Մարինան ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում: Անձնագրի ժամկետը լրանալուց հետո Արցախից Մարինային ուղարկում են Երևան և Դավթաշենի անձնագրային բաժանմունքում մեկ տարի առաջ, 2019 թվականի դեկտեմբերի 3-ին, նա ստանում նոր անձնագիր, որը վավեր է մինչև 2029 թվականն ու որտեղ որպես ծննդավայր նշված է Ադրբեջան, իսկ որպես գրանցման վայր`Մարտունու շրջան, գյուղ Ճարտար:

Հիմա էսպիսի մի հարց. եթե անգամ ժամանակին Արցախը դե յուրե եղել է Ադրբեջանի կազմում, որքանո՞վ է քաղաքականապես նպատակահարմար Արցախում ծնված քաղաքացիների նոր անձնագրերում ևս գրել Ադրբեջան: Պարզ է նաեւ, որ օրենքի տառը պահելու դեպքում պիտի գրվի Ադրբեջան։ Բայց, կարծում եմ էստեղ այլ լուծում պիտի գտնել։ Ի դեպ, 90-ականներին նման դեպքերում ծննդյան վայր գրում էին Հայաստան, հաշվի առնելով, որ Արցախը դեռևս միջազգային իրավունքի սուբյեկտ չէ:
Սա որպես հարց դնում եմ քննարկման` ադեկվատ լուծում գտնելու համար, իսկ անձնագրայինի նոր պետին խնդրում եմ փոխել Մարինայի անձնագիրն ու մաքրել Ադրբեջան անունը»,- հայտարարել է պատգամավորը:

Latest

հուլիսի 23-ից երթևեկության փոփոխություն՝ Սայաթ-Նովա պողոտայում
Մելիքգյուղում 25 և 20-ամյա եղբայրները գրտնակnվ uպանել են իրենց մորը. մանրամասները
Գների նոր ցանկ. 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի
11-ամյա Եվայի «Տատիկ-պապիկ»-ի նկարը, որը դպրոցի տնօրենը հեռացրել էր տաղավարից, գնվել է 1800 դոլարով
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Սուրենյան
VIDEO. Ծառուկյանի ձեռնաշղթաները քիչ էր մնում ընկնեին ձեռքից
Ոչ ոք չի կարող ջնջել այն հետքը, որն արդեն պատմություն է․ Գագիկ Ծառուկյանի դստեր հուզիչ գրառումը
Թույլ չեն տալիս կերակրել Ծառուկյանի կապարակնքված տարածքում մնացած մյուս կենդանիներին. Տոնոյան
ՎԻԴԵՈ. «Սիրտս կտոր-կտոր ա լինում». 222Lava