Գագիկ Սուրենյանը՝ մարտ ամսվա եղանակի մասին

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում գրում է․

«Մարտ ամիսը հանրապետության տարածքում կանխատեսվում է բազմամյա միջին արժեքից տաք։ Ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում։
Ամսվա երկրորդ կեսին առանձին օրեր հանրապետության հովտային գոտում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +20․․․+25, նախալեռնային գոտում +18․․․+20, լեռնային գոտում +10․․․․+15 աստիճանի։

Առանձին օրեր (3-4 օր) արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության հովտային գոտում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 0․․․-4, նախալեռնային գոտում -4․․․-6, լեռնային գոտում -7․․․․-10 աստիճանի»։

Latest

Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
«Զանգեզուրի միջանցքի» բացումը կօգնի Հայաստանին հաղթահարել մեկուսացումը և լրացուցիչ եկամուտներ ստանալ տարանցման վճարներից․ Ամիրբեկով
Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ
Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ զրույց Բագրատ Սրբազանի հետ. Նազենի Հովհաննիսյանի հարցազրույցը
ՖՈՏՈ. Արվեստագետներից, շոուբիզնեսի ներկայացուցիչներից ովքեր են մինչ այժմ միացել Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին
Երևանում ավտոբուս է հրդեհվել
Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել
Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել