Մահվան ելքով ավտովթար՝ Ալագյազ-Արթիկ ճանապարհին․ կան մանրամասներ

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան մխրճվել է քարով բարձված «Զիլ» մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը տաբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն, որտեղից՝ «Ապարան» բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվ են գործել «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն  են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչիկ Պողոսյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Latest

Երևանի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն մուլտֆիլմ-մյուզիքլի ուղեկցությամբ
5 հաղթանակ և չեմպիոնական տիտղոս․ Անի Ամիրաղյանի հաջողությունը Անթալիայում
Մահվան ելքով ավտովթար՝ Ալագյազ-Արթիկ ճանապարհին․ կան մանրամասներ
Հարսանիք և շուկա են ռմբակոծել Մյանմարում․ զոհերի թիվը հասել է 50-ի
Լազերային զենքի փոխարեն՝ խնայողությո՞ւն․ Բրիտանիան կիսով չափ կրճատել է պատվերը
Ամանորյա հանգստյան օրերի ժամանակացույցը․ ինչ պետք է իմանալ
Նոր մեթոդը թույլ կտա լրատվամիջոցներին կանխատեսել ընթերցողների հետաքրքրությունները
Արման Ծառուկյանը 45 վայրկյանում հաղթել է UFC-ի նախկին չեմպիոնին
Ցիկլոնը ներթափանցում է Հայաստան․ սպասվում են տեղումներ և առատ ձյուն