Ջրվեժում հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախուստի դիմած 34-ամյա տղամարդը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հետախուզվողի վերաբերյալ տեղեկությունն իրացրին Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի գործընկերների հետ. հայտնում են ոստիկանությունից։

Ամիսներ տևած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 24-ի առավոտյան Ջրվեժում հայտնաբերվեց և Նոր Նորքի բաժին տեղափոխվեց դատարանի դահլիճից փախուստի դիմած Երևանի բնակիչ 34-ամյա տղամարդը։

Մինչ փախուստը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով մեղադրվող 34-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրված բացակայելու արգելքը։ Սակայն օգոստոսի 3-ին, երբ դատարանը որոշում էր կայացրել բացակայության արգելքը փոխել կալանքի և պատիժ էր նշանակել 4 տարի 6 ամիս 28 օր ազատազրկումը՝ տղամարդը դատարանի դահլիճից դիմել էր փախուստի։

Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Latest

Արին Բերդում գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է
Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը կարող են ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում
Ջրվեժում հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախուստի դիմած 34-ամյա տղամարդը
Երևանում մեկ մարդու սպանության գործով 5 անձ կալանավորվել է
Ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը նորից քայլել է սովորում
Ձյուն է սպասվում
«Զապն» ու «Օշականցին» ազատվել են կալանքից, այսպե՞ս եք պայքարում ենթամշակույթի դեմ․ հարց՝ նախարարին
Երևանում 7 անձ է ձերբակալվել․ նրանցից մեկի մոտ մարտական ատրճшնшկ է եղել
Որքան զոհ ու անհետ կորած ունի ՌԴ-ն` Ուկրաինայի հետ պատերազմում․ հետազոտություն