Երևանի կենտրոնում հովվաշունը հարձակվել է կնոջ և նրա շան վրա․ կինը հոսպիտալացվել է

Այսօր առավոտյան՝ ժամը 9-ի սահմաններում Սայաթ Նովա 27 հասցեից Շտապ օգնության ծառայությունն ահազանգ է ստացել, որ մի կին ենթարկվել է շան հարձակման։ Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության ծառայության, ոստիկանության աշխատաիկցները։ Ավելի ուշ նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 9-ին մոտ Սայաթ-Նովա-Նալբանդյան փողոցների խաչմերուկում իմ շան ու ինձ վրա հարձակվել է հովվաշուն՝ կանաչ վզկապով։ Տերը, կարծեք, մոտակայքում չէր։

Ոտքս շատ լուրջ վնասված է, չեմ կարողանում քայլել։ Սրունքիս վրա ամենուր պատռված վերքեր կան։ Եթե դուք եք շան տերը, կամ գիտեք, թե ում շունն է, խնդրում եմ, արձագանքեք։

Դեռ չեմ հասցրել ստուգել իմ շան վիճակը. հավանաբար, նա նույնպես լուրջ վնասվածքներ ունի։ Ինձ շտապօգնության մեքենայով տարան։ Ինչ-որ մեկը պետք է պատասխանատվություն կրի սրա համար»։

 

Latest

«Հարսանիքը չեղարկել ենք». Քրիստինե Մարգարյանը տեսանյութ է հրապարակել
Ողբերգական դեպք, «Հատիս» ռեստորանում հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է կյանքից հեռացել
8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում է
Քրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին
Շեղումներ՝ «Դիլի» և «Թամարա» ընկերությունների տարբեր արտադրատեսակներում
Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705,700 հատ մանրաձուկ
Շենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել
Ծնողները միաբերան ասել են՝ խնդրում ենք այս մարդուն պահեք, մենք իր աշխատանքից գոհ ենք. Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի հետ կապված տեսանյութի մասին
Մուսաևը 6 կրակոց է արձակել հայ կնոջ ուղղությամբ, զենքով սպառնացել երեխաներին, հափշտակել գումար, հեռախոս և երկու ձախ կոշիկ