«Իսկապես հրաշք է». Սրբուհի Բալայանը եւ Վաչե Երիցյանը սպասում են իրենց առաջնեկին

Դերասաններ Վաչե Երիցյանն ու Սրբուհի Բալայանը շուտով ծնողներ կդառնան: Ապագա մայրիկը կիսվել է հույզերով:

«Արդեն 20 շաբաթ է, ինչ հրաշքը ապրում է ինձ հետ՝ իմ օրերում, երազներում, աշխատանքի մեջ, եղանակի, արեւի ու աշնան մեջ։ Արդեն 20 շաբաթ է, որ կյանքում ամեն բան հնարավոր ու անհնար է թվում միանգամից: Սերը զգում եմ արյանս մեջ, սպասումի ու համբերատար լինելու մեջ, շաբաթների մեջ, որոնք իմ ուղեղում հավասար են աշխարհի արարմանը։ Յոթ օրում արարվեց աշխարհը, իսկ ես ամեն 7 օր անց ավելի մոտ եմ իմ աշխարհին»,- գրել է նա։

Ավելի վաղ BRAVO.am-ի «Եվ խոսեց սերը» շարքի համար զրույցի ժամանակ Վաչե Երիցյանը հարցին, թե ինչ արժեքներ կցանկանա փոխանցել իրենց երեխաներին, ասել էր. «Մեր հետոները հաստատ վատ արժեքներով չեն մեծանա։ Կսովորեցնենք, որ մեջքն ուղիղ պահեն՝ հայ մնան ու իսկական լինեն: Մի քանի արժեքներ կան, որ պիտի պահվեն՝ ընտանիք, հայրենիք, Աստված»։

Բալայանն էլ կիսվել էր, թե իր ծննդավայր Արցախի մասին ինչ կփոխանցի նրանց. «Ամեն ինչ եւ լուսավորը: Չեմ պատմի՝ հանձնեցին, տվեցին, մորթեցին, կոտորեցին… Այդ ամենի մասին մեծանալուց հետո կիմանան: Այնպես էլ չի, որ զերծ կպահեմ թշնամի բառից. պիտի հստակ հասկանան, որ հայ են ու իրենց թիկունքում պատմություն ունեն: Չի լինելու մի օր, որ Արցախից ու հայրենիքից չխոսենք։ Ես այնպիսի միջավայրում եմ մեծացել, որ մանկուց եմ այդ ամենը տեսել՝ իմ առաջին բանաստեղծությունից մինչեւ դասարանիս անվանակոչումը, հուշահամալիր գնալն ու հարեւաններս, որոնք զոհված զինվորների կանայք ու մայրերն էին»:

Latest

Էջմիածնում 15-ամյա աղջիկների վեճն ավարտվել է դանակահարությամբ
Ժառանգությունը չես կարող փոխանցել երեխաներիդ, այն կանցնի պետությանը․ ի՞նչ է իրականում ասում օրենքը
«Իսկապես հրաշք է». Սրբուհի Բալայանը եւ Վաչե Երիցյանը սպասում են իրենց առաջնեկին
«Զանգեզուրի միջանցքում» սկսվում են տեխնիկական աշխատանքները․ Hurriyet
BYD-ը պատրաստվում է ընդլայնել իր մոդելային շարքը նոր մինիվենով
Սյուրպրիզներ է, որ սպասվում են ԱԺ-ում․ «Իրավունք»
Բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը
2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով
Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Սենեգալում ընթացող բռնցքամարտի պատանեկան օլիմպիական խաղերում