Չինական BYD ավտոարտադրողը փորձարկում է Ocean շարքի իր առաջին մինիվենը, որի նախատիպի լուսանկարներն ու տեսանյութերը վերջին օրերին տարածվել են համացանցում։ Ընկերությունն Ocean-V կոնցեպտը ներկայացրել էր 2026 թվականի ապրիլին՝ Պեկինի ավտոսրահում։ Այն առանձնանում էր ֆուտուրիստական դիզայնով և երկու յուրահատուկ ռեժիմով՝ ճամբարային և կինոթատրոնի։

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ մինիվենի երկարությունը կլինի 5145 մմ, լայնությունը՝ 1970 մմ, բարձրությունը՝ 1805 մմ։ Այն կունենա յոթ նստատեղ՝ 2+2+3 դասավորությամբ։ Շարժիչի և մարտկոցի տեխնիկական բնութագրերը դեռ չեն հրապարակվել։ Ենթադրվում է, որ մեքենան կօգտագործի BYD-ի DM-i plug-in հիբրիդային համակարգը և Blade մարտկոցները։
