«Զվարթնոցում» Գերմանիայի քաղաքացին խոշոր չափի գումար է հափշտակել ՌԴ քաղաքացուց

Հոկտեմբերի 28-ին առանձնապես խոշոր չափերով գողության դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

Այդ օրը՝ ժամը 07։00-ի սահմաններում ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին է դիմել ՌԴ քաղաքացի 29-ամյա Ալլա Վ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 05։30-ի սահմաններում, Մոսկվա-Երևան չվերթով ինքը ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, ապա ժամանման սրահում նկատել է, որ իր պայուսակից փաստաթղթեր և գումար են գողացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, մոտենալով Ալլա Վ․-ին, հրավիրել են ոստիկանության բաժին, որտեղ էլ նա հայտնել է, որ պայուսակում, բացի փաստաթղթերից, եղել է նաև 8 հազար ԱՄՆ դոլար և 50 հազար ՌԴ ռուբլի։

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, ապա տաք հետքերով նշված գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի 27-ամյա Ջավադ Ն․-ին։

Latest

Bugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ը
Պայթյուն է գրանցվել, որի ակտիվությունը տևել է 27 օր
Ուղեկցորդուհին մերժել է ալկոհոլ տալ, ինչից հետո ուղևորը հայհոյել է նրան ու ձեռք տվել ոտքին
Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու բեռնատարը․ բուժառուն մահացել է
Նոյեմբերի 1-ից Երևանում շատրվանների աշխատանքը կդադարեցվի
Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները
Փարիզում այսօր սպասվող բողոքի ակցիաների պատճառով կփակվի մետրոյի 40 կայարան
«Կարող եմ աշխատել ներքնազգեստով». Ուփի Գոլդբերգը բացահայտել է մուլտֆիլմերի հնչյունավորման անսովոր առավելությունը
Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան