Գայլերը գիշերով հոշոտել են տասնյակ գառների․ բազմազավակ ընտանիքը կանգնել է ծանր վիճակի առաջ

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07:00-ի սահմաններում Ապարան խոշորացված համայնքի Ջրամբար բնակավայրում ապրող բնակիչը առավոտյան հերթական անգամ մոտենում է իրեն պատկանող անասնագոմ, որպեսզի գառներին կեր տա և անակնկալի է գալիս։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվում է, որ գայլերի ոհմակը գոմում եղած գառների մեծ մասին, հիմնականում մայրացուներ, հոշոտել են. 35-ից ավելին սատկել են, իսկ մոտ 30-ն էլ վիրավոր են և հույս չկա, որ կապրեն։Դեպքի մասին տուժած ընտանիքի անդամները դիմել են ոստիկանության Ապարանի բաժին։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում նրանք ասում էին.«Մեր գյուղի պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ գայլերի ոհմակը նման սպանդ իրականացնի։ Եղել են դեպքեր, անգամ վերջերս, որ արջն է իր սև գործն արել։ Այս գյուղը նաև հայտնի է, որ շատ հաճախ արջերը մտնում կամ մեղվի փեթակներ են ավիրում, կամ ոչխարներ հոշոտում, բայց որ գայլը մտներ, երբևէ մեր մտքով էլ չէր անցել։

Հիմա խնդրանքով ուզում ենք դիմել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին, որպեսզի հնարավորության դեպքում այս ընտանիքին օգնության ձեռք մեկնել։ Ընտանիքը բազմազավակ է, 4 անչափահաս կա, և իրենց հանապազօրյա հացը վաստակում էին արդար քրտինքով՝ գառներ պահելով»։

 

Latest

Գայլերը գիշերով հոշոտել են տասնյակ գառների․ բազմազավակ ընտանիքը կանգնել է ծանր վիճակի առաջ
Քիմ Քարդաշյանը կվիրահատվի՝ կերակրափողի «շեղումները» հեռացնելու համար
Համաշխարհային մամուլը՝ ԱԺ երեկվա ծեծկռտուքի մասին․ լուսանկարներ
Կաշառքի գործով 10 ձերբակալված․ նրանց թվում՝ Հարկադիրի Շիրակի պետն ու երկու պաշտոնյա
Ադրբեջանում պահվող 20 հայերի վերաբերյալ նոր թղթածրար է հրապարակվել
Հաքերային հարձակում Binance կրիպտոարժութային բորսայի վրա. վնասը կազմել է 6.3 մլրդ դոլար
Խոշոր ավտովթար Մուսալեռում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավnր
Աշոտ Բադալյանը 45 օր է՝ հացադուլի մեջ է․ քույրը խնդրում է օգնել եղբորը:
Գազալցակայանում «Opel»-ի պայթյունի պահը և ջարդոնի վերածված մեքենան