Հաքերային հարձակում Binance կրիպտոարժութային բորսայի վրա. վնասը կազմել է 6.3 մլրդ դոլար

Աշխարհի ամենամեծ կրիպտոարժութային Binance բորսան հաքերային հարձակման է ենթարկվել. անվտանգության հետ կապված միջադեպի վնասը մոտ 6.3 մլրդ դոլար է գնահատվում։ Այս մասին հայտնել է ընկերությունը X սոցցանցում։
Ըստ նախնական տվյալների՝ պատճառ կարող էր հանդիսանալ ծրագրավորող ինժեներներից մեկի նոթբուքի «կոտրումը» (հաքերային հարձակումը)։ Չարագործը դրա միջոցով հասանելիություն է ստացել սպասարկող կոնտեյներին և նախաձեռնել է չարտոնված գործարքներ՝ միջոցների դուրսբերման համար:

«Կարծես թե Binance-ն իսկապես կոտրել են… Օգտատերերի միջոցները անվտանգ են», – գրել է բորսայի հիմնադիր Չանպեն Չժաոն։

Բորսան շտապ կերպով դադարեցրել է դրամական մուտքերի և ելքերի հետ կապված բոլոր գործողությունները, մոտ 3 մլրդ դոլարի ակտիվներ են սառեցվել։

«Ընդհանուր վնասը մոտ 6.3 մլրդ դոլար է գնահատվում», – ասվում է բորսայի հայտարարության մեջ։

 

Latest

Գայլերը գիշերով հոշոտել են տասնյակ գառների․ բազմազավակ ընտանիքը կանգնել է ծանր վիճակի առաջ
Քիմ Քարդաշյանը կվիրահատվի՝ կերակրափողի «շեղումները» հեռացնելու համար
Համաշխարհային մամուլը՝ ԱԺ երեկվա ծեծկռտուքի մասին․ լուսանկարներ
Կաշառքի գործով 10 ձերբակալված․ նրանց թվում՝ Հարկադիրի Շիրակի պետն ու երկու պաշտոնյա
Ադրբեջանում պահվող 20 հայերի վերաբերյալ նոր թղթածրար է հրապարակվել
Հաքերային հարձակում Binance կրիպտոարժութային բորսայի վրա. վնասը կազմել է 6.3 մլրդ դոլար
Խոշոր ավտովթար Մուսալեռում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավnր
Աշոտ Բադալյանը 45 օր է՝ հացադուլի մեջ է․ քույրը խնդրում է օգնել եղբորը:
Գազալցակայանում «Opel»-ի պայթյունի պահը և ջարդոնի վերածված մեքենան