Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք

57-ամյա Կառլ Բուշբին ավարտել է իր անհավանական ճանապարհորդությունը, որը սկսել էր 1998 թվականի նոյեմբերին՝ Չիլիի հարավից։ 28 տարվա ընթացքում նա անցել է ավելի քան 50 հազար կիլոմետր և հատել 29 երկիր՝ Մեծ Բրիտանիա հասնելով բացառապես ոտքով կամ լողալով։

Վերջին խոչընդոտը Լա Մանշ նեղուցն էր։ Հոկտեմբերի 5-ին՝ երկուշաբթի օրը, Բուշբին Ֆրանսիայից լողալով հասել է Անգլիայի ափ՝ Դովերի մոտ։ Նեղուցն անցնելը տևել է շուրջ 20 ժամ՝ երեք օրվա ընթացքում։ Ափին նրան դիմավորել են հայրը, եղբայրներն ու ընկերները։ Ճանապարհորդի վերադարձին հետևել է նաև գերմանացի ռեժիսոր Վերներ Հերցոգը, որը նրա մասին վավերագրական ֆիլմ է նկարահանում։

Նախկին դեսանտային Բուշբին ճանապարհ է ընկել՝ սահմանելով երկու կանոն․ ճանապարհն անցնելու համար տրանսպորտ չօգտագործել և տուն չվերադառնալ, մինչև սեփական ուժերով չհասնի այնտեղ։ Իր ամբողջ իրերը նա տեղափոխել է «Գազան» մականունով սայլակով։

Ճանապարհորդությունը շատ ավելի երկար է տևել, քան նա նախատեսել էր։ Վիզաների հետ կապված խնդիրները, 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամը և կորոնավիրուսի համավարակը Բուշբիից ընդհանուր առմամբ շուրջ 14 տարի են խլել։ Օրինակ՝ Բերինգի նեղուցով Ալյասկայից Ռուսաստան անցնելուց հետո ռուսական իշխանությունները երկար ժամանակ նրան վիզա չեն տրամադրել։
Այնուամենայնիվ, ճանապարհորդությունը դեռ ամբողջությամբ ավարտված չէ․ Անգլիայի հյուսիսում գտնվող իր հայրենի Հալ քաղաք հասնելու համար Բուշբին դեռ պետք է անցնի մոտ 400 կիլոմետր։

Latest

Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք
Զենքով կրակել է ճակատին․ մաhացած զինվորը դիրքի ավագն էր․ ի՞նչ են փորձում պարզել իրավապահները
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Երևանում բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը
Զինծառայողի մարմին է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Միշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ Մխիթարյան
«Google»-ը տիեզերք կուղարկի AI պրոցեսորներով արբանյակ
Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը
Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիների