Երևանում բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը

Սեպտեմբերի 15-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ 20-ամյա կինը Արմավիրի մարզից անհայտ մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Երևան, սակայն նշված ավտոմեքենայի վարորդը ճանապարհին անբարո առաջարկներ է արել և «ձեռք է գցել»։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողներին 20-ամյա կինը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Արմավիրի մարզից նստելով անհայտ մակնիշի և համարանիշի տաքսի ավտոմեքենա՝ ուղևորվել է Երևան։ Այնուհետև, հասնելով Մաշտոցի պողոտա, վարորդը նրա նկատմամբ կատարել է սեռական բնույթի բռնի գործողություններ, որից հետո «Ֆրանսիայի» հրապարակում կայանել է, և ինքը իջել է ավտոմեքենայից։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողների կողմից ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված տաքսի ավտոմեքենայի վարորդը հանդիսանում է Երևանի բնակիչ 65-ամյա Աշոտ Հ․-ն է, ով ձերբակալվել է։

Դեպքի փաստով Երևան քաղաքի քրեական վարչությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք ձերբակալվածի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում։

Latest

Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Երևանում բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը
Զինծառայողի մարմին է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Միշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ Մխիթարյան
«Google»-ը տիեզերք կուղարկի AI պրոցեսորներով արբանյակ
Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը
Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիների
Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա
Մեկնարկեց «Երևանի նորաձևության շաբաթ 2026»-ը