Նարեկ Գրիգորյանի ցույց տված սրտիկն իրեն չփրկեց

hraparak.am-ը գրում է

Ընտրությունների արդյունքներից որոշ ՔՊ-ականներ մանթրաշի մեջ են: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, ով Փաշինյանի համար կազմակերպած ցանկացած հավաքի առաջամարտիկներից էր, եւ ոգեւորված քարոզարշավ էր անում իր գյուղում` ամեն անցորդի սրտիկով էր ողջունում, հույսով, որ շատ քվե է բերելու հարազատ կուսակցությանը: Պարզվում է` գյուղում սրտիկները լավ չեն ընկալվել:

Գրիգորյանի գյուղում՝ Նորատուսում ՔՊ-ն պարտվել է միացյալ ընդդիմությանը՝ 664 քվեով: Հանրությունը Նարեկ Գրիգորյանին ճանչեց Ազգային ժողովում մի քանի ուշագրավ հայտարարություններից ու պահվածքից հետո: Նա պատմության մեջ կմնա սեպտեմբերի փոխարեն «սեկտեմբեր» ասելով, կամ նրանով, որ ուզում է օրենքի նախագիծ բերել ԱԺ, որով կաթի մթերումը թանկացվի։

Նարեկ Գրիգորյանը մինչև 2018 թվականը որևէ աչքի ընկնող գործունեությամբ չէր զբաղվել: Նա Նորատուսի հայտնի ձկնավաճառներից էր, ավելին՝ իր ծննդավայր Գեղարքունիքում հայտնի էր որպես «ձկնգող», քանի որ տարիներ շարունակ, անգամ արգելված սեզոնին, զբաղվում էր ձկան որսով: 2016-2018թթ Նիկոլ Փաշինյանի, Արամ Սարգսյանի եւ Էդմոն Մարուքյանի «Ելք» դաշինքի կողմից Նարեկ Գրիգորյանը առաջադրվել եւ ընտրվել է Նորատուս համայնքի ավագանու անդամ: Ապա ավագանու անդամից 2018 –ին Նիկոլ Փաշինյանը նրան միանգամից նշանակել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ: Իսկ 2020թ. դեկտեմբերի 4-ին դարձել է ԱԺ պատգամավոր` «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակով: Ի դեպ, Նորատուսում խոսում են, որ երբ ընտրություններից առաջ Նարեկ Գրիգորյանին հարցրել են` եթե ՔՊ-ն պարտվի, ինչո՞վ կզբաղվես, ասել է ՝ «Իմ հին գործով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով

Latest

Նարեկ Գրիգորյանի ցույց տված սրտիկն իրեն չփրկեց
VIDEO. Ինչո՞ւ է ձերբակալվել համացանցից հայտնի մոսկվայաբնակ Հովհաննես Սահակյանը
Նիկոլ Փաշինյանիը շատ ավելի, ագրեսիվ, քայքայիչ ու կործանարար է դառնալու. Փաշոյան
ՑԱՆԿ. Ով, քանի մանդատ կստանա և ովքեր կդառնան պատգամավոր
Մոսկվայում սպասում են ընդդիմության քայլերին
VIDEO. Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են ենթարկել քաղաքացուն
VIDEO. Փաշինյանը կրկին ուտում է
VIDEO. Արթիկում ՔՊ-ականները ծեծել են Ռոբերտ Քոչարյանի աջակցին
ՎԻԴԵՈ. Իմ թագավոր տղին իրա էրեխու հետ ինչի տարար Ջաբրաիլ զոհվան, եթե Ադրբեջան էր այ ոչ ու փուչ