Սարսափելի․․․Հիվանդանոցում մաhացել է 8-ամյա դստեր հետ վրաերթի ենթարկված 48-ամյա կինը

Մայիսի 12-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է մարտի 29-ին, Կոտայքի մարզի Գողթ գյուղում 8-ամյա դստեր հետ վրաերթի ենթարկված 48-ամյա Իսկուհի Պ․-ն։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մարտի 29-ին վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում «Hyundai Kona» մակնիշի ավտոմեքենան Գողթ բնակավայրում՝ գլխավոր փողոցում, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։

Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն և օգնել էր օպերատիվորեն ժամանած Գառնիի ամբուլատոր կենտրոնի շտապօգնության բժիշկներին վիրավորներից մեկին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ մյուսին քաղաքացիների օգնությամբ տեղափոխել էին Ուիգմոր Կանանց և Երեխաների հիվանդանոց ։

Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու դուստր էին․ երեխան՝ 8 տարեկան, մայրը՝ 48 տարեկան։

Latest

Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն. ի՞նչ է կատարվել
ՔՊ-ում համբալ բառն օգտագործում ենք Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելիս․ Փաշինյանի պատասխանը՝ Քոչարյանին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․«Ա՜յ համբալ, ի՞նչ ունես մեր ինքնության հետ». Ռոբերտ Քոչարյանը Նիկոլը Փաշինյանին համբալ է անվանել
Հեքիաթային կերպարանափոխություն․ Քրիստինա Հովհաննիսյանի նոր ֆոտոշարքը հիացրել է հետևորդներին
Հայտնի բլոգեր Կամիլա Ահարոնյանը ամուսանալուծվել է. ո՞րն է պատճառը
Գյումրի քաղաքում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ 15 երեխա հոսպիտալացվել է
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը․ սպանե՞լ են
81 տարեկան հասակում մաhացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները հսկում են Շիրակի մարզում 6 զոհի պատճառ դարձած «BMW»-ի վարորդին․ 1 ամիս անց