Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև. ո՞վքեր են նրանք

Մայիսի 1-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին գործող «Զուռնա» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի։ Հայտնում է shamshyan.com-ը։

Տեղում քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ նշված վայրում ինչ-որ միջոցառում է տեղի ունեցել, որի մասնակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։

Դեպքի փաստով Ոստիկանության Ախուրյանի բաժնում խուլիգանության հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու մասնակիցների ամբողջական ինքնությունները ճշտելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  կասկածյալները Հայաստանում հայտնի մարզիկներ են, նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Latest

Թուրք լրագրողները այցելել են Գյումրի․ ո՞րն է նպատակ
Ճարտար խոսելուն մի՛ նայեք, այլ մարդու ապրածին. մարդ ժողովրդի համար պետք է արած բան ունենա. Ծառուկյան
Բազմազավակ ընտանիքին կտրամադրենք անվճար բնակարան մարզերում. Թաթոյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ ․Փաշինյանը չի մասնակց ԵԱՏՄ գագաթնաժողովին․ ո՞րն է պատճառը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու հարց չկա. Փաշինյանը՝ Պուտինի սպառնալիքների մասին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շենգավիթի uպանության մասին նոր մանրամասներ․ ո՞ւր են կատարողները
ՇՈԿԱՅԻՆ․Բեռնատար վագոնում հայտնաբերվել են վեց դիակ․ ինչ է կատարվել
Ժամանակ է պետք, որ մի քիչ վերականգնվեմ ու հասկանամ հետագա անելիքներս. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը
«Այսօր ես դարձա 40 տարեկան. ես գրեթե ամեն ինչ ունեմ, ինչ ուզել եմ ունենալ». Լիլի Էլբակյան