Իջևան-Դիլիջան ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Աղստև գետում

Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 35-ամյա Սարգիս Ս․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և հայտնվել Աղստև գետում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը կարողացել է դուրս գալ ավտոմեքենայից և հայտնվել գետի մյուս ափին, ում օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Պողոս Մոսինյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հայկ Մելիքսեթյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վաչե Աբովյանը և Արսեն Ալավերդյանը։

Վթարի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Փրկարարները պարեկների ու քաղաքացիների հետ օգնել են, որպեսզի ավտոմեքենան վերամբարձ կռունկի օգնությամբ դուրս բերվի գետից։

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի Ադրբեջանից վախենալ, ուղղակի ուժեղ առաջնորդություն է պետք. Նարեկ Կարապետյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «էնքան համո՜վ ա, կուտեմ, մենակ աղ եք ավելացրե՞լ, բա ջուրն ինչքա՞ն եք լցրել»․ Փաշինյան
Իջևան-Դիլիջան ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Աղստև գետում
Երևանում ռեստորանային համալիրի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել․ ի՞նչ է կատարվել
Բացառիկ մանրամասներ. Արմեն Աշոտյանի բացահայտումը Անդրանիկ Մարգարյանի առեղծվածային մահվան մասին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մայրը միշտ տոն է»․ Անդրեի և մայրիկի պարը հուզել է բոլորին
Մաhացել է Մանե Թանդիլյանի մայրը
ԿԱՐԵՎՈՐ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելել է Սամվել Կարապետյանին․ ի՞նչ են քննարկել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սուս, ոչ մեկի չասես, երկուսով թաքուն կուտենք. ո՞վ է Փաշինյանին ուղեկցող երեխան