Բացառիկ մանրամասներ. Արմեն Աշոտյանի բացահայտումը Անդրանիկ Մարգարյանի առեղծվածային մահվան մասին

Tete A Tete հաղորդման հյուրն էր Հանրապետական կուսակցության փոխնախագահ, նախկին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Զրույցին հետևել է StarNews-ը։Զրույցի ընթացքում քննարկվել են թե՛ քաղաքական, թե՛ անձնական բնույթի թեմաներ, որոնցից առանձնահատուկ ուշադրություն է գրավել Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մասին հատվածը։

Անդրադառնալով 2007 թվականի մարտի 25-ին տեղի ունեցած ողբերգական դեպքին՝ Աշոտյանը հիշեցրել է, որ պաշտոնական տվյալներով Անդրանիկ Մարգարյանի մահվան պատճառը սրտի կաթվածն էր։ Սակայն, նրա խոսքով, այդ ժամանակ հանրության և քաղաքական շրջանակների ներսում տարբեր խոսակցություններ էին շրջանառվում, այդ թվում՝ վարկածներ, թե վարչապետը սպանվել է։

Արմեն Աշոտյանը պատմել է, որ անձամբ է ցանկացել մասնակցել դիահերձմանը։ Նրա խոսքով՝ լինելով դատաբժշկական կրթություն ունեցող մասնագետ՝ նա համոզել է գլխավոր բժշկին թույլ տալ ներկա գտնվել գործընթացին՝ սեփական աչքով համոզվելու համար, որ տարածվող խոսակցությունները իրականության հետ կապ չունեն։

«Դա արեցի հանուն իմ սրտի հանգստության»,– նշել է նա։

Զրույցի ընթացքում Աշոտյանը խոսել է նաև Անդրանիկ Մարգարյանի մարդկային տեսակի մասին՝ ընդգծելով նրա պարզությունն ու անմիջականությունը։ Նրա խոսքով՝ նույնիսկ վարչապետ եղած տարիներին Մարգարյանը չէր փոխել իր կենսակերպը և շարունակում էր պահպանել սովորական մարդու վարքագիծը։

Աշոտյանը հիշել է, որ պաշտոնական աշխատանքից հետո Մարգարյանը վերադառնում էր տուն, հագնում իր սովորական հագուստը և իջնում հարևանների հետ շփվելու։ Նրա համոզմամբ՝ հենց այդ բնական ու չցուցադրվող պարզությունն էր իրական անկեղծության արտահայտությունը։

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի Ադրբեջանից վախենալ, ուղղակի ուժեղ առաջնորդություն է պետք. Նարեկ Կարապետյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «էնքան համո՜վ ա, կուտեմ, մենակ աղ եք ավելացրե՞լ, բա ջուրն ինչքա՞ն եք լցրել»․ Փաշինյան
Իջևան-Դիլիջան ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Աղստև գետում
Երևանում ռեստորանային համալիրի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել․ ի՞նչ է կատարվել
Բացառիկ մանրամասներ. Արմեն Աշոտյանի բացահայտումը Անդրանիկ Մարգարյանի առեղծվածային մահվան մասին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մայրը միշտ տոն է»․ Անդրեի և մայրիկի պարը հուզել է բոլորին
Մաhացել է Մանե Թանդիլյանի մայրը
ԿԱՐԵՎՈՐ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելել է Սամվել Կարապետյանին․ ի՞նչ են քննարկել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սուս, ոչ մեկի չասես, երկուսով թաքուն կուտենք. ո՞վ է Փաշինյանին ուղեկցող երեխան