Վեհափառի եղբայրն ու եղբորորդին ազատ արձակվեցին տնային կալանքից

Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդ եղբայր Գևորգ Ներսիսյանն ու եղբորորդի Համբարձում Ներսիսյանը տնային կալանքից ազատ արձակվեցին։ Նրանց հանդեպ սահմանվեց վարչական հսկողություն: Այս մասին հայտարարվեց դատական նիստի ժամանակ։

«Շարունակական անազատության մեջ գտնվելու պայամններում էականորեն նվազել է  վերջիններիս կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրևոելու ռիսկերը, այդ պայմաններում դատարանը գտնում է, որ տնային կալանք խափանման միջոցն անհրաժեշտ է փոխել և կիրառել վարչական հսկողություն։

Դատարանը որոշում է մեղադրյալներ Գևորգ Ներսիսյանն ու Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխել վարչական հսկողությամբ՝ պահպանելով մյուս խափնման միջոցները՝ կիրառված գրավն ու բացակայելու արգելքը»,- հայտարարեց դատավորը։

Հիշեցնենք, որ Գևորգ և  Համբարձում Ներսիսյաններին մեղսագրվում է հանցանքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5- րդ կետով (մի խումբ անձանց կողմից՝ qարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտել):  Նրանք կալանավորվել էին  Վաղարշապատում «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի հաղորդման հիման վրա։

Latest

4-րդ հարկ բարձրացվող բետոնե սալիկները ընկել են քաղաքացու վրա․ նա տեղափոխվել է հիվանդանոց․ ի՞նչ վիճակում է
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցները հայհոյել են պաստառի սեփականատիրոջը․ ինչի՞ց է սկսել ծեծը
Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ խոշոր ավտովթար է եղել
Վեդիի դեպքով բարձրաստիճան պաշտոնյաներ են աշխատանքից ազատվել. ովքե՞ր են նրանք
ԲԱՑԱՌԻԿ․ Կրիշտիանու Ռոնալդուն տարեդարձը նշել է Էր-Ռիադի հայկական «Լավաշ» ռեստորանում
Կարևոր․Վեդիում անչափահաս քույրերին բռնաբարած Դավիթ Այնազյանը 2 ամսով կալանավորվեց
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է
Վեհափառի եղբայրն ու եղբորորդին ազատ արձակվեցին տնային կալանքից
Կարևոր․ Հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցների վրա. մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց․ ի՞նչ է կատարվել