4-րդ հարկ բարձրացվող բետոնե սալիկները ընկել են քաղաքացու վրա․ նա տեղափոխվել է հիվանդանոց․ ի՞նչ վիճակում է

Մայիսի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենց փողոցի թիվ 6 շենքում շինարարության ժամանակ քարը գլխին ընկնելու հետևանքով գանգուղեղային տրավմա, պոլիտրավմա հարցականով ախտորոշմամբ «Էջմիածին» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Վաղարշապատի համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Արշակ Մ․-ն է, ով նույն օրը ժամը 18։00-ի սահմաններում իրենց բնակարանում շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով շենքի բակից բետոնե սալիկները փորձել է ամրալարի միջոցով մորեղբոր որդու՝ Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Արտյոմ Ք․-ի հետ միասին բարձրացնել 4-րդ հարկի իրենց բնակարան, որի ժամանակ ամրալարը պոկվել և քարերը ընկել են Արտյոմ Մ․-ի գլխին՝ պատճառելով նշված մարմնական վնասվածքները։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Latest

ԲԱՑԱՌԻԿ․ Աննա Հարությունյանն ու Նազիկ Ավդալյանը կրկին վիճե՞լ են․ ինչ է կատարվել իրականում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազար Ափսոս… ի՞նչ ցավալի լուր է հայտնել Նազենի Հովհաննիսյանը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լիլի Մորտոն հիվանդանոցում է. սպասում է առաջնեկի ծնվելուն․․․ բացառիկ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խնդրում եմ օգնել… Լիդուշիկը օգնության կոչով դիմել է հանրությանը. ի՞նչ է պատահել
4-րդ հարկ բարձրացվող բետոնե սալիկները ընկել են քաղաքացու վրա․ նա տեղափոխվել է հիվանդանոց․ ի՞նչ վիճակում է
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցները հայհոյել են պաստառի սեփականատիրոջը․ ինչի՞ց է սկսել ծեծը
Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ խոշոր ավտովթար է եղել
Վեդիի դեպքով բարձրաստիճան պաշտոնյաներ են աշխատանքից ազատվել. ովքե՞ր են նրանք
ԲԱՑԱՌԻԿ․ Կրիշտիանու Ռոնալդուն տարեդարձը նշել է Էր-Ռիադի հայկական «Լավաշ» ռեստորանում