Starnews-ը գրում է․ Դերասանուհի Էլեն Սաֆարյանը նոր հրապարակում է արել՝ կիսվելով խնջույքից գեղեցիկ և ջերմ կադրերով։
Տեսանյութերից մեկում նա պարում է իր ապագա սկեսուրի հետ՝ ցուցադրելով նրանց մտերմիկ ու ջերմ հարաբերությունները։ Հոլովակին կից դերասանուհին գրել է․«Երբ ապագա սկեսուրիդ հետ ընկերություն անել է լինում»։
Հետագա հրապարակումներում Էլենը կիսվել է նաև իր ապագա ամուսնու ընտանիքի հետ լուսանկարներով՝ ընդգծելով իր սերն ու կապվածությունը նրանց նկատմամբ։
Դերասանուհու այս անկեղծ ու ջերմ հրապարակումները մեծ արձագանք են գտել հետևորդների շրջանում, ովքեր դրական են արձագանքել նրա և ապագա ընտանիքի հարաբերություններին։

