StarNews-ը գրում է․
Տարիներ շարունակ Աննա Աբաջյանը հանրության հետ կիսվում էր իր ապրումներով՝ երբեմն հարցազրույցների, երբեմն էլ սոցիալական հարթակներում հրապարակումների միջոցով։ Նրա գրառումները միշտ մեկ առանցք ունեին՝ որդու հիշատակը։
Ռոբերտ Աբաջյանը այն հերոսներից էր, ով գիտակցաբար գնաց ամենաբարձր զոհողության՝ իր կյանքը նվիրելով հայրենիքին և մեր ապագային։ Իսկ նրա մայրիկը՝ որպես հերոսածին մայր, իր սրտում կրում էր այդ մեծ ցավը տարիներ շարունակ։
Աննա Աբաջյանի վերջին հրապարակումն ևս նվիրված էր որդուն։ Նա կիսվել էր լուսանկարով Ռոբերտի շիրիմի մոտ՝ մի կադր, որը չի կարող անտարբեր թողնել։ Այդ լուսանկարը կարծես ամբողջությամբ փոխանցում է այն անսահման կարոտն ու ցավը, որը նա ապրել է այս տարիների ընթացքում։
Նրա մահը մեծ կորուստ է ոչ միայն ընտանիքի, այլև ողջ հասարակության համար։
Հավերժ հիշատակ։

