«Գրկում եմ որդուս՝ անգամ առանց թևերի»․ 44-օրյա պատերազմի մասնակից Վարազդատի հուզիչ պատմությունը

«3-րդ մուտք» հաղորդման հյուրն օրերս եղել է 44-օրյա պատերազմի մասնակից Վարազդատ Սանեյանը՝ իր ընտանիքի՝ կնոջ և որդու հետ։

Պատերազմի ընթացքում Վարազդատը ստացել է ծանր վնասվածքներ և կորցրել թևերը, սակայն նրա ուժը, կամքն ու կյանքի նկատմամբ վերաբերմունքը շարունակում են ոգեշնչել շատերին։

Զրույցի ամենահուզիչ հատվածներից մեկում նա պատմում է, թե ինչպես է կարողանում առանց թևերի կատարել առօրյա բազմաթիվ գործողություններ։ Ավելին՝ նա ինքնուրույն վարում է մեքենա՝ ոտքերով, և հենց այդպես էլ ընտանիքի հետ Սևանից հասել է Երևան՝ մասնակցելու հաղորդմանը։

Սակայն ամենահուզիչ պահը կապված էր նրա որդու հետ։ Վարազդատը պատմում է, որ նույնիսկ առանց թևերի կարողանում է գրկել իր երեխային՝ օգտագործելով ուսերը։ Այդ տեսարանը և պատմությունը անտարբեր չեն թողել ոչ մեկին։

Չնայած դժվարություններին՝ նա չի սիրում դրանց մասին բարձրաձայնել․

«Դժվար իրականում շատ բաներ կան, ես ցույց չեմ տալիս, բայց դժվարություններ շատ կան․․․ Չեմ ուզի նշել, հասկանալի կլինի կարծում եմ»,– նշել է նա։

Վարազդատ Սանեյանի պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մարդկային կամքն ու սերը կարող են հաղթահարել նույնիսկ ամենածանր փորձությունները։

Latest

ՀՈՒԶԻՉ․ Ինչպես է Արամ Մելիքյանը լաց լինում առողջական խնդիր ունեցող տղայի պատմությունից
10 տարվա ցավ․․․ Աննա Աբաջյանի վերջին հրապարակումը
«Գրկում եմ որդուս՝ անգամ առանց թևերի»․ 44-օրյա պատերազմի մասնակից Վարազդատի հուզիչ պատմությունը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մայրիկի մաhվան պատճառը
ՈՂԲԵՐԳԱԿԱՆ․ Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
Դшնակը 3 անգամ խրել են uիրտը. 19 հարված մարմնին. Մրգաշենում ատամնաբույժի uպшնության կադրերը ֆիքսել է տան տեսախցիկը
Ոստիկանները բերման են ենթարկել վարորդի վրա շիշ նետած կնոջը. նա զոհվածի մայր է
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուրախ եմ, ևս մեկ շանս ունեմ, որ մեր ընտանիքը պահպանվի․ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը միացե՞լ են
Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալ էի․ Սերժ Սրագսյանը կարևոր հայտարարություն է արել