«Սպասում ենք քեզ, Ֆելիքս»․ Գոռ Հակոբյանի նոր հուզիչ տեսանյութը որդու մասին

StarNews-ը գրում է․

Դերասան Գոռ Հակոբյանն այսօր նոր հուզիչ հրապարակում է արել՝ ցույց տալով, թե որքան մեծ սիրով ու սպասումով են հայրենիքում հետևում իր որդու՝ Ֆելիքսի բուժման ընթացքին։

Ինչպես հայտնի է, Գոռ Հակոբյանը կնոջ և փոքրիկ Ֆելիքսի հետ գտնվում է Գերմանիայում՝ երեխայի բուժման նպատակով։ Մեկնելուց առաջ նա նշել էր, որ բուժումը կարող է տևել մոտ 10 ամիս։

Այսօր Գոռը կիսվել է Գյումրիում նկարահանված տեսանյութով, որտեղ երևում է, թե ինչպես են Գյումրիի հայտնի «անունների պատին» հավաքում Ֆելիքսի անունը։ Տեսանյութում նաև ջերմ խոսքեր են ուղղվում փոքրիկին՝ ասելով, որ սպասում են նրա վերադարձին, որպեսզի ինքը գա ու գունավորի իր անունը, ինչպես նաև ավելացնի ընտանիքի մյուս անդամների անունները այդ պատին։

Այս հուզիչ նախաձեռնությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան սիրված է Գոռ Հակոբյանի ընտանիքը և որքան մեծ հույսով ու հավատով է հայ ժողովուրդը սպասում Ֆելիքսի ապաքինմանն ու շուտ վերադարձին հայրենիք։

Latest

«Սպասում ենք քեզ, Ֆելիքս»․ Գոռ Հակոբյանի նոր հուզիչ տեսանյութը որդու մասին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վատ օրերը ինձ չեն կանգնեցնի… Մանե Հակոբյանի հուզիչ տեսանյութը՝ բաժանումից հետո
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանի ավտոշարասյունը վտանգել է քաղաքացու կյանքը․ «սանձարձակ» պահվածքը երթևեկության ընթացքում
«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օտարերկրացու արնաշաղախ մարմինը գետնին են հայտնաբերել. uպանողին դեռ փնտրում են
Հրազդան գետում դի կա. գետը վարարել է, չի բացառվում, որ քշել է դին․ ի՞նչ է կատարվում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնաբերվել է ավտոբուսի վարորդին դանակահարած անձը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ում էին ցանկանում uպանել Ավանում․ կրակոցներն ու վիրավորված քաղաքացին
Ծանր վիճակ Բյուրեղավանում․ 8 հոսպիտալացված կա․ ի՞նչ է կատարվում