Ծանր վիճակ Բյուրեղավանում․ 8 հոսպիտալացված կա․ ի՞նչ է կատարվում

Բյուրեղավանում համաճարակային իրավիճակ է, 30-ից ավել կանչ՝ մի քանի ժամում, 8 հոսպիտալացված կա: Այս մասին հայտնել է «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Վարդումյանը։

«Երեկ երեկոյան ժամը 7-ից, 8-ից սկսվել են շտապօգնության բազմակի կանչեր, բոլոր հիվանդների գանգատները եղել են նույնը՝ փսխումներ, սրտխառնոց, ջերմություն: Երեկ ունեցել ենք 30 կանչ, դա Բյուրեղավանի շտապօգնության համար աննախադեպ քանակ է: Ժամը 10-11-ի շրջանում, երբ արդեն կանչերի թիվը շատացել է, տվյալ իրավիճակի մասին հայտնել ենք հիվանդությունների վերահսկողության հանրապետական կենտրոն: Ամբողջ գիշեր՝ մինչև առավոտ, կանչերը շարունակվել են, այժմ էլ շարունակվում են»,- նշել է նա:

Վարդումյանը շեշտել է՝ բոլոր հասցեները վերցվել են և ջրից ու հիվանդներից նմուշառումներ են արվել, սպասում են դրանց պատասխաններին:

Անդրադառնալով հիվանդների վիճակին՝ Վարդումյանը ասել է, որ հիվանդների վիճակը ոչ դրական դինամիկա ունի, արդեն մոտավորապես 8 հոգի հոսպիտալացրել են Աբովյան բժշկական կենտրոն:

«Հորդորել և տեղյակ ենք պահել բնակչությանը խնդրի մասին, խորհուրդ ենք տվել ջրից չօգտվել, կամ օգտվել եռացրած ջրից՝ մտածելով, որ միգուցե ինչ-որ խնդիր կա, որը կապված է ջրի հետ»:

Նշենք, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը ստուգումներ է անցկացնում, դեռ հայտնի չէ, թե ինչ եզրակացության կգան, քանի դեռ համապատասխան անալիզների և ուսումնասիրությունների պատասխանները չկան:

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնաբերվել է ավտոբուսի վարորդին դանակահարած անձը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ում էին ցանկանում uպանել Ավանում․ կրակոցներն ու վիրավորված քաղաքացին
Ծանր վիճակ Բյուրեղավանում․ 8 հոսպիտալացված կա․ ի՞նչ է կատարվում
Տաթև Ասատրյանի և ամուսնու ապշեցնող անակնկալը` սկեսրայրի ծննդյան տարեդարձի օրը. ինչ անկնակալ է արել
Էլիզ Մելիքյանի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց․ ի՞նչ է եղել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեռնեմ ջանիդ, գնանք փիփերթով ճաշ էփեմ, ուտես. փարպեցի կինը՝ Փաշինյանին
Փաշինյանի հետ կոնֆլիկտ ունեցած Արմինե Մոսիյանի որդին Հայաստանը կներկայացնի Աշխարհի և Եվրոպայի շախմատի առաջնություններում
ԿՐԿԻՆ ՆՎԱՃՈՒՄ․ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի 5-ակի չեմպիոն
Կարևոր․ Ադրբեջանը Արցախում կրկին եկեղեցի է ոչնչացրել է․ որ եկեղեցու մասին է խոսքը