Զգուշացում․ անձրևները հեղեղումներ կառաջացնեն․ վտանգ կա

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ ապրիլի 20-21-ը հանրապետության գետերի մեծ մասում կանխատեսվում է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի։ Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր։

Տեղեկությունը ստանալուց հետո ՆԳ նախարարի հանձնարարությամբ գերատեսչության պատասխանատու ստորաբաժանումները իրականացրել են մի շարք միջոցառումներ՝ կազմակերպվել են իրազեկման աշխատանքներ, նախարարության պատասխանատու ստորաբաժանումները կապ են հաստատել ՀՀ ՏԿԵ, ՇՄ նախարարությունների և մարզպետարանների հետ, քննարկել նախապատրաստական աշխատանքները, իսկ մարզերի փրկարարական ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության։

Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։

Latest

Լարված իրավիճակ է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ ինչո՞ւ են վարորդները ուզում դուրս գալ աշխատանքից
Էլիզ Մելիքյանը նախահարսանեկան խնջույքից կադրեր է հրապարակել. ամուսնանո՞ւմ է
7 ամսում՝ -50 կգ․ Նինա Տիտանյանի անհավանական փոփոխությունը․ լուսանկար
Այսօր «Ազգային երգիչ 2» նախագծի ֆինալիստ Հայկուհի Հարությունյանի հարսանիքն է
Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի եզրափակիչ. հաղթեց 3-1 հաշվով
«Որդիս կարծում է՝ մոռացել եմ իրեն»․ «Թու-թու-թու Լավա»-ի շոկային խոստովանությունը․ որդի՞ ունի
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եկեղեցում քաղաքացուն դաժան uպանողը ճանաչվել է անմեղսունակ․ չի պատժվելո՞ւ
Կարևոր․ Փաշինյանը Ադրբեջանին ռազմավարական գործարք է առաջարկել․ ինչի՞ մասին է խոսքը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փրկիր ինձ, մայրասպան չդառնամ»․ ո՞վ է Վարդաշենի բանտից առեխծվածային ձևով փախած Միքայելը