Մայր Աթոռը դատապարտում է ՔՊ-ին․ եկեղեցու դեմ մերժելի դրույթներ են կիրառում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը, ասված է Մայր Աթոռի հայտարարության մեջ

«Կուսակցության նախընտրական ծրագրում Եկեղեցու բարենորոգման, կանոնադրության վերանայման, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացման և կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացման պարտադրվող օրակարգի ամրագրումը սահմանադրական կարգի, Եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաև խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում է։

Եկեղեցու դեմ ակնհայտ ապօրինի գործողությունները շարունակելու նախընտրական խոստումներով ևս մեկ անգամ դրսևորվում է իշխող քաղաքական ուժի գաղափարախոսության հակաեկեղեցական ողջ էությունը և նպատակը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հազարամյա առաքելությունը, նրա սրբազան ավանդույթներն ու հոգևոր կյանքը չպետք է քաղաքական շահարկումների առարկա դառնան։ Ինչպես քանիցս Մայր Աթոռը հաստատել է, կաթողիկոսի ընտրությունը և եկեղեցական անդաստանում որևէ բարեկարգում բացառապես հոգևոր-կանոնական տիրույթում են, ուստի և դուրս են քաղաքական կուսակցությունների և պետական իշխանությունների իրավասություններից։

Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի։ Այն հակասում է մեր աշխարհասփյուռ ժողովրդի շահերին, վտանգում ազգային արժեհամակարգի հիմերը և խաթարում հոգևոր անվտանգությունը»։

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արամուսում 4 ժամում 4 անձ uպանողը պատիժ չի կրի․ ի՞նչ է բացահայտվել
18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է ծանր հիվանդություն․ փաստաբանը մանրամասներ է հայտնում
Մայր Աթոռը դատապարտում է ՔՊ-ին․ եկեղեցու դեմ մերժելի դրույթներ են կիրառում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խնդրում եմ օգնեք… Անդրեն նոր հայտարարություն է տարածել․ ի՞նչ է կատարվում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քանի դեռ մայրիկդ քեզ հետ է, ասա նրան՝ որքան ես սիրում… ինչո՞ւ է Էլիզ Մելիքյանը հուզիչ գրառում արել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Գործազուրկ էլ եմ եղել, բանտում էլ ․․․»․ ի՞նչ է անելու Փաշինյանը չընտրվելու դեպքում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ինչո՞ւ եք Քոչարյանից վախենում․ դուխով, եղբա՛յր, դուխով»․ լրագրողը՝ Փաշինյանին
«Սումերկի» ֆիլմից հայտնի հայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը ճանաչվել է «Լավագույն դերասանուհի»
Հինգ երկրաշարժ մեկ օրում․ Ադրբեջանը խուճապի մեջ է