Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը Իսպանական կինոփառատոնում ճանաչվեց «Լավագույն դերասանուհի»
Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանն արժանացել է «Լավագույն դերասանուհի» մրցանակին Իսպանիայի Մալագա քաղաքում տեղի ունեցող կինոփառատոնում (Festival de Málaga)։ Մրցանակը նրան շնորհվել է «Գրեթե անապատ» դրամատիկ ֆիլմում գլխավոր դերակատարման համար, որի ռեժիսորն է Ժոզե Էդուարդո Բելմոնտեն։
Մալագայի կինոփառատոնը (Festival de Málaga) Իսպանիայի ամենանշանակալի մշակութային իրադարձություններից է, որը հիմնականում կենտրոնանում է իսպանալեզու ֆիլմերի վրա։ Այն ամենամյա է, անցկացվում է Մալագայում և ներառում է լիամետրաժ, վավերագրական և կարճամետրաժ ֆիլմերի մրցույթներ։
