Գերեվարումից մինջև 9 Տարի բանտարկում․ Արսեն Խոջայանի համար ոչխարներ են գնել․ ՄԱՆՐԱՄՍՆԵՐ

Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի հովիվ, 1991թ․ ծնված Արսեն Խոջայանը Ադրբեջանի կողմից գերեվարվել էր 2014թ․ մարտի 7-ին, մեկ ամիս անց` ապրիլի 10-ին ազատ արձակվել: Այն ժամանակ նրա գերի ընկնելու մասին հրապարակումներ շատ եղան, ասում էին, որ նա մառախուղի պատճառով է սահմանն անցել ու հայտնվել գերության մեջ:

Գերությունից վերադառնալուց հետո նրա մոտ ֆիզիկական ու հոգեկան խնդիրներ էին առաջացել: Իսկ 2016թ․ հունիսի 24-ին Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ավտոճանապարհի 7-րդ կմ-ի հատվածում նա իր մոր հասցեին տրված հայհոյանքի պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ դանակահարել էր նույն գյուղի անչափահաս բնակիչ, 1999թ․ ծնված Աստղիկ Հանիսյանին` պարանոցի եւ որովայնի շրջանում, ինչի հետեւանքով աղջիկը մահացել էր:

Արսեն Խոջայանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորյալ սպանություն)։ 2017թ․ ապրիլի 18-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը Խոջայանին դատապարտել էր 9 տարվա ազատազրկման: Վերին Կարմիրաղբյուր գյուղից տեղեկացանք, որ մեկ տարուց ավելի է, ինչ Խոջայանն ազատվել է, բնակվում է Վ․ Կարմիրաղբյուրում։ Գյուղում բնակվող եղբայրն Արսենի համար ոչխարներ է գնել, նա ոչխար է պահում, բնակվում է եղբոր, քրոջ ու ծնողների հետ։ Նա 3-րդ խմբի հաշմանդամ է, ամուսնացած չէ։

Latest

Դեկտեմբերի 18-ին կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Օրվա աստղագուշակ․ Օրը հագեցված կլինի անակնկալներով
Ինչ եղանակ է սպասվում այսօր
Գերեվարումից մինջև 9 Տարի բանտարկում․ Արսեն Խոջայանի համար ոչխարներ են գնել․ ՄԱՆՐԱՄՍՆԵՐ
Վարչապետի տիկնոջ գրառումը մեծ աղմուկ հանած արձանի մասին
Հայ գերու կինը դիմել է Մեհրիբան Ալիևային
«Մեքենայի տերը չկա, ես ուշանում եմ»․ Իննա Խոջամիրյանը նոր հոլովակ է հրապարակել․ ինչ է պատահել
Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին․«Ես ու երեխեքը քեզ ավելի կպաշտպանենք, քան որևէ թիկնապահ»
Ո՞վքեր են «Դոն Պիպոյի» հետ վիճաբանած անձիք․ ի՞նչ են պահանջել․ մանրամասներ