Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում՝ Հրազդան գետում, դի կա, հաղորդում է shamshyan.com -ը:
