Թխվելու ընթացքում խմորն ինքն իրեն շերտավորվում է, իսկ ուտելիս՝ հալչում բերանում․ ահա թե ինչ է անհրաժեշտ

Այս թխվածքի յուրօրինակությունն այն է, որ թխվելու ընթացքում խմորն ինքն իրեն շերտավորվում է, և ստացվում է նրբահամ թխվածք՝ նուրբ կրեմային միջուկով:

Բաղադրիչներ

4 հատ ձու,
115 գ ալյուր,
1 բաժակ ջուր,
2 բաժակ տաք կաթ,
125 գրամ կարագ,
1 բաժակ շաքարավազ,
1 թ/գ վանիլին։
Պատրաստման եղանակը

Առանձնացնել դեղնուցներն ու սպիտակուցները: Սպիտակուցին ավելացնել մի պտղունց աղ և հարել, մինչև պնդանա:

Կարագը հալեցնել և մի փոքր սառեցնել:

Ձվի դեղնուցները հարել, աստիճանաբար ավելացնել շաքարավազը և ջուրը: Շարունակելով հարել, ավելացնել հալեցրած կարագը և հարել, որ ստացվի համասեռ զանգված: Ավելացնել կաթը, ալյուրը, կրկին խառնել, այնուհետև զգուշությամբ ավելացնել հարած սպիտակուցը:

Ջեռոցի տապակը յուղապատել և թեթևակի ալյուր շաղ տալ: Լցնել խմորը և եփել մոտ 1 ժամ 180 աստիճանի տակ: Սառելուց հետո վրան շաքարի փոշի ցանել և մատուցել:

Latest

ԹաԳավորիս թագուհիները․ Մարիամ Փաշինյանը նոր լուսանկարներ է հրապարակել քրոջ՝ Շուշան Փաշինյանի հետ․ Արիանա Հովսեփյան
Ռուբլին թանկացել է
Ինչ կոմպրոմատով են ծնկի բերել Արցախի թեմի առաջնորդին. «Հրապարակ»
Նոր Տարվա տրադիցիա է խոզի բուդ պիտի լինի. ի՞նչ գներ են Գումի շուկայում
Քեթի Փերին և Ջասթին Թրյուդոն՝ Տոկիոյում, սումոյի շոուին
Գործի գնալուց սև ավտո է նստել ու կապը կորել է. Արմավիրում գտել են 42-ամյա կնոջ մարմինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Առավոտյան աղոթք
Կարդացեք այս աղոթքը ամենադժվարին պահին, երբ թվում է՝ այլևս ելք չկա, և թվում է՝ հողը փախչում է ոտքի տակից
7 մոգական բնական յուղ, որոնք կօգնեն «կենդանացնել» նույնիսկ մшհшցшծ մազերը