ՀՀ արդարադատության նախարարությունում ուշագրավ գործընթաց են սկսել եւ գործընթացի մասին անձամբ զրուցեցինք նախարար Սրբուհի Գալյանի հետ։ Հետաքրքրվեցինք, թե ինչ էր արել Պերուհի Մարիա Ֆլորենսը եւ քանի տարվա ազատազրկման էր դատապարտվել։
Ի դեպ, Armlur.am-ը, «ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ» հաղորդաշարի շրջանակում անձամբ զրուցել էր Մարիա Ալվարադո Ֆլորեսի հետ։
Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Պերուի Հանրապետությունում անհայտ անձից վերցրել է 1,5 կգ ընդհանուր քաշով կոկաին տեսակի թմրամիջոց, որը, ճամփորդական 2 ուսապարկերում տեղակայված գաղտնարաններում թաքցնելով, տեղափոխել է ՀՀ՝ այնտեղ իրենից վերցնելու և այլ անձի փոխանցելու նպատակով։ Սակայն Զվարթնոց օդանավակայանում բացահայտվել էր: Արդյունքում 2015 թվականին դատարանը Մարիա Ֆլորեսին վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 15 տարի ժամկետով։ Նա կանանց բանտում է 10 տարի:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․
