27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն են հայտնում Վեհափառ Հայրապետին

Հայ եկեղեցու արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները հանդես են եկել հայտարարությամբ, որով իրենց անվերապահ հավատարմությունն են հայտնում Վեհափառ Հայրապետին։

«Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքոստորագրյալ արքեպիսկոպոսներս և եպիսկոպոսներս, որդիական մեր անվերապահ հավատարմությունն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա ազգընտիր գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Անընդունելի և վտանգավոր ենք համարում ներեկեղեցական հարցերը քաղաքական միջամտությամբ լուծելու որեւէ փորձ՝ ինչպիսի պատճառաբանությամբ էլ պայմանավորված լինի։ Եկեղեցու կառավարման եւ ներքին կյանքին առնչվող բոլոր խնդիրներն անխտիր կարգավորելի են եղբայրական սիրով, առաքելագործ եպիսկոպոսներին վայել բարձր գիտակցությամբ, եկեղեցական-ժողովական իրավասու մարմինների միջոցով՝ համաձայն մեր Սուրբ Եկեղեցու գործուն կանոնական ընթացակարգերի։

Անհանդուրժելի և դատապարտելի ենք նկատում Պատարագի սրբազան արարողության ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետի անվան հիշատակման կամայական զեղչումը՝ որպես ծիսականոնական կոպտագույն խախտում, որը եկեղեցաբանության տեսանկյունից պառակտման տարրեր է պարունակում։

Վստահ ենք, որ մեր Սուրբ Եկեղեցու միասնությունն ու խաղաղությունը վեր են անձնական, խմբային կամ այլ շահերից եւ ամրապնդվելու են սիրո հաղորդության, ճշմարտության եւ արդարության հանապարհով՝ առաքելական հորդորով հաստատելի, թե՝ «Խնդրում եմ ձեզ, եղբայրնե’ր, հեռո’ւ մնացեք նրանցից, ովքեր պառակտում եւ գայթակղություն են առաջ բերում՝ հակառակ այն վարդապետությանը, որ դուք սովորեցիք։ Հեռո’ւ մնացեք նրանցից» (Հռոմ. ԺԶ 17):

Համոզված ենք, որ մեր եպիսկոպոսաց համախումբ ջանքերով արդյունավետ լուծումներ կգտնենք ի շահ մեր Սուրբ Եկեղեցու»։

Խաժակ արք․ Պարսամյան

Նաթան արք․ Հովհաննիսյան

Հակոբ արք․ Գլնճյան

Եզրաս արք․ Ներսիսյան

Վիգեն արք․ Այքազյան

Հայկազուն արք․ Նաջարյան

Միքայել արք․ Աջապահյան

Բագրատ արք․ Գալստանյան

Արշակ արք․ Խաչատրյան

Վահան եպս․ Հովհաննիսյան

Հովակիմ եպս․ Մանուկյան

Տաթև եպս․ Հակոբյան

Արարատ եպս․ Գալթագճյան

Մկրտիչ եպս․ Պռոշյան

Աբգար եպս․ Հովակիմյան

Մարկոս եպս․ Հովհաննիսյան

Մուշեղ եպս․ Բաբայան

Նարեկ եպս․ Բերբերյան

Հովնան եպս․ Հակոբյան

Դանիել եպս․ Ֆընտըգյան

Տիրան եպս․ Պետրոսյան

Մեսրոպ եպս․ Պարսամյան

Օշական եպս․ Կյուլկյուլյան

Առեն եպս․ Շահենյան

Գրիգոր եպս․ Խաչատրյան

Կիրակոս եպս․ Դավթյան

Մակար եպս․ Հակոբյան

Latest

Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի
Ինչու են ձերբակալել Արշակ Սրբազանին. բացառիկ մանրամասներ
25-ամյա աղջիկը ոստիկաններին հայտնել է, որ Կասկադում ընկերը գողացել է ոսկյա վզնոցը և խաչը
Արշակ սրբազանի ձերբակալությունը կապ ունի թմրանյութերի հետ
Շրջանառվող տեղեկություններով Արշակ սրբազանի ձերբակալությունը կապ ունի թմրանյութերի հետ․ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հրատապ․ ԱԱԾ-ն ձերբակալեց Արշակ սրբազանին
Ինչ է ասել իրավապահներին Երևանում պատգամավորի թեկնածուի սպանության գործով կալանավորվածը. մանրամասներ
Պարո’ն Պապիկյան, անթույլատրելի է, որ սահմանին ծառայողը ավելի ցածր ստանա, քան պարեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ի՞նչ էինք ուզում, որ ադրբեջանցիք մեր գլուխը շոյեին ու ասեին՝ «դե լավ, անցած լինի՞»»․ Դանիել Իոաննիսյան