«Ինչպե՞ս եղավ, որ դարձաք պարոն Պարսիլյանի հասարակական հիմունքներով օգնականը»,- այսօր ԱԺ-ում լրագրողները հարց ուղղեցին դաջվածքով հայտնի դպիր Ռաֆայել Ջուլհակյանին։ «2020թ․ հետո, երբ հիասթափված եկեղեցուց դուրս եկա, որպես քաղաքացի, որպես աշխարհիկ մարդ անդամակցել եմ ՔՊ-ին»,- ի պատասխան նշեց նա:
«Դուք հեռացել եք եկեղեցուց, հետո կարո՞ղ եք վերականգնվել»,- հետաքրքրվեցին լրագրողները։
«Դպիր լինելը դա ձեռնադրություն չի, դա կրթություն է, ես իրավունք եմ ստանում խորան բարձրանալու, բայց դա ինձ չի պարտավորեցնում ամբողջ օրը եկեղեցում լինել, ես տվյալ դեպքում հանդիսանում եմ կիսաաշխարհիկ մարդ և կարող եմ ֆուտբոլ խաղալ, իրավունք ունեմ ընտրելու և որպես ՀՀ քաղաքացի՝ քաղաքականությամբ զբաղվելու»,- ի պատասխան ասաց նա։
