Երևանում 30-ամյա կնոջ uպանության գործով կասկածյալը ֆինանսավորվել է «Իսլամական պետության» կողմից

Ռուսական «Дождь» հեռուստաալիքը գրում է Երևանում uպանված չեչենուհու՝ Այշաթ Բայմուրադովայի գործի մասին։
Աղբյուրը նշում է, որ Հայաստանում uպանված 30-ամյա չեչենուհու՝ Այշաթ Բայմուրադովայի գործով հնարավոր է ներգրավված լինի Սաիդ-Համզաթ Բայսարովը։

Ըստ «Осторожно, новости»-ի՝ նա uպանության օրը եղել է այն բնակարանում, որտեղից հետո հայտնաբերվել է Այշաթի դիակը։

Նշվում է, որ Բայսարովը 2018 թվականին Մոսկվայում մեղադրվել է «Իսլամական պետությունը» ֆինանսավորելու մեջ, սակայն գործը դատարանը փակել է։ Նրա դեմ եղել են նաև այլ քրեական գործեր՝ հարբած վիճակում մեքենա վարելու և գողության համար։ Տղամարդու հայրը Գռոզնիում հայտնի գործարար է։

Հայաստանի ոստիկանությունը, ըստ հրապարակման, Բայսարովին նույնացրել է տեսախցիկների միջոցով։ Նա բնակարանից դուրս է եկել մեկ այլ անձի՝, ըստ ամենայնի, Կարինա Իմինովայի հետ, որի հետ Այշաթը ծանոթացել էր ընդամենը մեկ օր առաջ՝ սոցիալական ցանցի միջոցով։

«СК SOS» իրավապաշտպան խումբը հայտարարել է, որ քննիչները գիտեն այդ մարդկանց ինքնությունը, սակայն նրանց նկատմամբ հետախուզում չի հայտարարվել և, հավանաբար, նրանք արդեն լքել են Հայաստանը։
Իրավապաշտպանների խոսքով՝ կան վկաների ցուցմունքներ և տեսանյութեր, որոնք հաստատում են նրանց ներկայությունը դեպքի վայրում, սակայն գործի ընթացքը մտահոգիչ է. «Սովորական դեպքերում նման մարդիկ անմիջապես կհայտարարվեին հետախուզման մեջ»։

Latest

«Անին իմ կինն է, և մենք ընկերներ ենք». Մհեր Մկրտչյանը նոր լուսանկար է հրապարակել
Ցավալի կորուստ երգչուհի Էմմա Պետրոսյանի տանը
Զանգում են, ներկայանում են՝ բանկի աշխատող ու պահանջում լիցքավորել հաշվեհամարը. ՆԳՆ–ն զգուշացնում է
Երևանում 30-ամյա կնոջ uպանության գործով կասկածյալը ֆինանսավորվել է «Իսլամական պետության» կողմից
Ջասթին և Հեյլի Բիբերները կրքnտ լուսանկար են ներկայացրել Քենդալ Ջենների 30-ամյակի երեկույթից
«Էժան նվեր է» Թագուհի Թովմասյանը ձեռնաշղթաներ էր բերել ՔԿ նախագահին
Ես չեմ տեսնում խաղաղություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
79-ամյա Շերը իր 39-ամյա ընկերոջ մասին. «Նա ասում է՝ դու ծերանում ես, բայց քո հոգին երիտասարդ է»
Լոռի բերդում հայտնաբերվել է միջնադարյան ճանապարհ