Տեր Արամը կիրակի հրավիրում է Հովհանավանք

Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, կիրակի օրը հրավիրում եմ բոլորիդ Սուրբ Հովհաննավանք` մասնակցելու Սուրբ և Անմահ Պատարագին։ Սուրբ Պատարագը կմատուցեմ ես` Ձեր Տեր Արամ քահանան։
«Ցավոք ոչ առաջինն եմ և ոչ էլ վերջինը կլինեմ»

Հայտնի ձայնագրության մեջ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախկին գավազանակիրը Կարգապահական հանձնախմբի նախագահի հետ իր խոսքն ավարտում է այս կարևոր հայտարարությամբ, որն այսօր առավել քան արդիական է և ես էլ վերջինը չեմ լինի ցավոք։
Այսօր առավոտյան Կարգապահական հանձնախմբին եմ ներկայացրել նամակ, որով պատրաստակամություն եմ հայտնել հանդիպելու Հանձնախմբի հետ (մինչ այդ շուրջ մեկ ամիս խնդրել եմ ինձ ներկայացնել Հանձնախմբի հետ հանդիպելու նպատակը) և իմ նամակը ստանալուց հետո հրապարակվում է հայտնի «տնօրինության» որոշումը։

Երանի թե նույն արագությամբ պատասխանեին, թե ինչու Հանձնախումբը նվազագույնը երկու տարի չի արձագանքել Կաթողիկոսի կարգապահական խնդրահարույց ընթացքին։
Այժմ ունենք այն, ինչ ունենք։

Սիրելի Օհանավան և Ուշի համայնքների հավատացյալ հայորդիներ և հազարավոր քրիստոնյաներ, հանուն ճշմարտության հաղթանակի մեր այս նախաձեռնությունը մենք արդար ճանապարհով կպսկենք հաջողության հաստատագրումով։ Աստված մեզ հետ է, և ազատարար ճշմարտությունը շուտով, շատ շուտով հայտնի կդառնա։

Latest

Ո՞վ կբացատրի, կարգալույծ եղած հոգևորականը ինչպե՞ս կարող է եկեղեցում Պատարագ մատուցի․ Գայանե Ասլամազյան
«Թող չհասցնի էն կետին, որ դուրս գալու դուռ ու պատուհան չգտնի». Ալեն Սիմոնյան
«Ադրբեջանը ցանկանում է, որ 10-20 տարի հետո ինչ-որ 3-րդ ուժ նորից չկռվացնի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«70 տարեկանը կարող է ուզենա սուրոգատ մոր միջոցով երեխա ունենալ, բայց երեխայի շահը պիտի հաշվի առնենք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արեգակի վրա հզոր պայթյուն է տեղի ունեցել
«Ինչին կյանքում շատ հեշտ ես հասնում, աչքիդ այդքան արժեք չի ունենում». Եվա Բաղդասարյան
Ռիհաննան 36 միլիոն դոլար է կորցրել․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Որպես անհետ կորած որոնվում է 36-ամյա Անի Գևորգյանը
Ոստիկանության համազգեստով և դիմակներով անձինք մուտք են գործել Երևանի հյուրանոցի տարբեր սենյակներ, զենքի uպառնալիքով, ոմանց էլ կապկպելով` հափշտակել են բջջային հեռախոսներ, գումար