Տեր Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է․ «Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը:
Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առ այն, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը՝

ա/ Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին,
բ/ Անտեսելով Թեմակալ Առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատևել է կարգազանց ընթացքի մեջ,
գ/ Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ Առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց,
դ/ Երիցս համառել է ներկայանալ Հանձնախմբի նիստերին, շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաև իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը:
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով»:

Latest

Ո՞վ կբացատրի, կարգալույծ եղած հոգևորականը ինչպե՞ս կարող է եկեղեցում Պատարագ մատուցի․ Գայանե Ասլամազյան
«Թող չհասցնի էն կետին, որ դուրս գալու դուռ ու պատուհան չգտնի». Ալեն Սիմոնյան
«Ադրբեջանը ցանկանում է, որ 10-20 տարի հետո ինչ-որ 3-րդ ուժ նորից չկռվացնի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«70 տարեկանը կարող է ուզենա սուրոգատ մոր միջոցով երեխա ունենալ, բայց երեխայի շահը պիտի հաշվի առնենք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արեգակի վրա հզոր պայթյուն է տեղի ունեցել
«Ինչին կյանքում շատ հեշտ ես հասնում, աչքիդ այդքան արժեք չի ունենում». Եվա Բաղդասարյան
Ռիհաննան 36 միլիոն դոլար է կորցրել․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Որպես անհետ կորած որոնվում է 36-ամյա Անի Գևորգյանը
Ոստիկանության համազգեստով և դիմակներով անձինք մուտք են գործել Երևանի հյուրանոցի տարբեր սենյակներ, զենքի uպառնալիքով, ոմանց էլ կապկպելով` հափշտակել են բջջային հեռախոսներ, գումար