«Հրապարակ». Սերժ Սարգսյանի թիմից Նիկոլ Փաշինյանի գիրկը ընկած Արգիշտի Մեխակյանի մասին

Թեև Նիկոլ Փաշինյանի թիմակիցները ջանում են առաջնորդվել խելագարության կանխավարկածով, որ առաջխաղացման հնարավորություն ունենան թիմում, սակայն 25 հազար դոլար կաշառքի թեմայի մեջ թաթախված Արգիշտի Մեխակյանին հորդորում ենք հրապարակավ փոխել վարքագիծը և մտնել օրինական դաշտ:

Շաբաթներ շարունակ «Ժողովուրդ» օրաթերթի կողմից փորձ է արվել ճշտել տեղեկությունը, որը մի քանի օր շրջանառվում էր համացանցում, հրապարակվել էր տարբեր կայքերում, բայց ՔՊ-ական քաղաքապետի ԺՊ-ն որևէ կերպ չի արձագանքել ու չի արձագանքում մեր հեռախոսազանգերին և հաղորդագրություններին:

Երեկ հրապարակվել է հստակ աղբյուրի հղումով նյութ՝ նույն լուրի մեջ նշելով խմբագրության կողմից գործադրված ողջամիտ ջանքերի մասին, որոնք հաջողությամբ չեն պսակվել:

Ուստի Արգիշտի Մեխակյանը, եթե տարրական գրագիտություն ունենար՝ պատշաճ արձագանքի համար, դժվար թե նման ագրեսիվ, զրպարտող և մամուլին թիրախավորող հրապարակում աներ ֆեյսբուքում այսօր՝ հրապարակումից 1 օր անց:

Հուսանք՝ խոսքի ազատության, լրագրողական հրապարակումներին պատշաճ արձագանքելու համար նրան իր թիմակիցները հուշումներ կանեն այսուհետ:

Իսկ հիմա Արգիշտի Մեխակյանի մասին

Նա «թալանչի ՀՀԿ-ականների օրոք» աշխատել է ամենաթալանչի նախարարի համարում ունեցող Երվանդ Զախարյանի օգնական: Արգիշտի Մեխակյանի նախկին ղեկավարը 7 տարի է ապօրինի գույքի բռնագանձման և թալանի թեմաներով դատարաններում է: Եվ այս պայմաններում Արգիշտի Մեխայանը լրատվամիջոցին, դրա հիմնադիրին թիրախավորելով փորձում է ՀՀԿ-ականի իր մերժելի անցյալից ազատվել: Չի՛ ստացվելու:

Նա աշխատել է Էջմիածնի քաղաքապետարանում ՀՀԿ-ականների ենթակայությամբ, Կադաստրի կոմիտեում՝ ՀՀԿ-ականների ենթակայությամբ: Ողջ կյանքում ծառայել է ՀՀԿ-ին, հիմա սպիտակ ձեռնոցներ է հագել ու փորձում է սուրբ ձևանալ: Չի՛ ստացվելու, անցյալդ կեղտոտ է:

Ողջ համացանցը գրում է, որ հոր անցյալն ու ապրածն է ուրացել, ողջ կյանքը հոր ազգանունն օգտագործելով ՀՀԿ կառավարական կաբինետներում է անցկացրել, Մեխակյանը լուռ է, որևէ մեկին դատարանով չի սպառնում: Ողջ համացանցը գրում է, որ  25 հազար դոլար կաշառք է վերցրել,

Latest

Ո՞վ կբացատրի, կարգալույծ եղած հոգևորականը ինչպե՞ս կարող է եկեղեցում Պատարագ մատուցի․ Գայանե Ասլամազյան
«Թող չհասցնի էն կետին, որ դուրս գալու դուռ ու պատուհան չգտնի». Ալեն Սիմոնյան
«Ադրբեջանը ցանկանում է, որ 10-20 տարի հետո ինչ-որ 3-րդ ուժ նորից չկռվացնի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«70 տարեկանը կարող է ուզենա սուրոգատ մոր միջոցով երեխա ունենալ, բայց երեխայի շահը պիտի հաշվի առնենք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արեգակի վրա հզոր պայթյուն է տեղի ունեցել
«Ինչին կյանքում շատ հեշտ ես հասնում, աչքիդ այդքան արժեք չի ունենում». Եվա Բաղդասարյան
Ռիհաննան 36 միլիոն դոլար է կորցրել․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Որպես անհետ կորած որոնվում է 36-ամյա Անի Գևորգյանը
Ոստիկանության համազգեստով և դիմակներով անձինք մուտք են գործել Երևանի հյուրանոցի տարբեր սենյակներ, զենքի uպառնալիքով, ոմանց էլ կապկպելով` հափշտակել են բջջային հեռախոսներ, գումար