
Ինչպես հայտնել էինք՝ երեկ բեռնատարների վարորդները փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը: Վարորդների բողոքն ուղղված էր ՌԴ-ում միգրացիայի կանոնների խստացման դեմ. նրանք կառավարությունից ակնկալում են քայլեր և բանակցություններ ՌԴ-ի հետ՝ խստացումների մեղմացման համար:
Համացանցում տեսանյութեր են տարածվել, որտեղ նշվում է, որ վարորդների բողոքի ակցիան այսօր էլ շարունակվում է: