
Հոկտեմբերի 6-ին, «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարությանն ընդառաջ Oragir.News-ը Երևանի քաղաքապետարանին հարցում էր ուղարկել՝ խնդրելով պատասխանել մի քանի հարցերի։
Հարցում ուղարկելուց մի քանի օր անց Քաղաքապետարանից գրավոր պատասխանել են, որ հավելյալ ժամանակ է պետք՝ շուրջ 30 օր, Oragir.News-ի հարցերին պատասխանելու համար։
Բնականաբար, հարցերն այնքան էլ բարդ չեն, և ցանկության դեպքում արագ կարելի էր պատասխանել։ Թե 30 օր շարունակ ինչ են քննարկելու, ինչն են ուսումնասիրելու, անհասկանալի է։
Նկատենք, որ նշված հարցերը հետաքրքրում են հարկատուներին, քանի որ նրանց միջոցներն են ծախսվել։ Դրանից զատ՝ նախընթաց շրջանում Երևանի քաղաքապետարանին առնչվող մի քանի կոռուպցիոն վարույթներ են եղել։ Ու հանրությանն իրոք հետաքրքրում է՝ չարաշահումներ չեն եղե՞լ այս մեծ միջոցառման ժամանակ։ Գուցե քաղաքապետարանում կարծում են, թե հարցմանն ուշացած պատասխանելու պարագայում այն ժամանակավրեպ կդառնա, որևէ մեկին չի հետաքրքրի։ Հավանաբար՝ այդ պատճառով են պարզ հարցերին պատասխանելու 30 օր անց։
Հիշեցնենք, որ «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարություններն անցկացվել են հոկտեմբերի 10-12-ը։