
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ երկիրը մոտենում է պատերազմի հնարավոր ավարտին։ Նրա խոսքով՝ թեև ռազմական գործողությունները դեռ շարունակվում են, սակայն Կիևը «մոտ է խաղաղության հասնելուն», հայտնում է Lenta.ru-ն։
«Այս պատերազմը արագ ավարտել չի ստացվում։ Մենք մոտ ենք դրա հնարավոր ավարտին, ես դա ձեզ հստակ ասում եմ», — ընդգծել է Զելենսկին՝ հավելելով, որ տարածքների հարցը մնում է անորոշ, քանի որ Ուկրաինան հրաժարվում է դուրս բերել իր զորքերը Դոնբասից։
Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ մի շարք եվրոպացի առաջնորդներ նախատեսում են դիմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ուկրաինային «Tomahawk» հրթիռներ տրամադրելու խնդրանքով։